ԱՄՆ-ում արևային էներգետիկան բուռն զարգացում է ապրել
Միացյալ նահանգներում քամու և արևային էներգետիկան միասին առաջին անգամ գերազանցել են ածխային էներգետիկային 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով։ ԱՄՆ էներգետիկ տեղեկտվության վարչության զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսներին և արևային էներգետիկայի լրջագույն աճ է տեղի ունեցել, ընդ որում ածխային էներգետիկան Միացյալ նահանգներում կորցրել է իր նախկինում ունեցած առաջատար դիրքերը։
Արևային էներգիայի արտադրությունը այս տարվա սկզբին տարեկան կտրվածքով աճել է 7,8 %-ով։ Փոքր ֆերմաների կողմից արևային էներգիայի արտադրությունն աճել է 24 %-ով, ավելի շատ քան ցանկացած այլ գեներացիայի դեպքում։ Ընդհանուր առմամբ ֆոտոէլեկտրական սարքավորումները Միացյալ նահանգներում, հաշվի առնելով նաև ջրատաքացուցիչ արևային կոնտուրների ներդրումը, հասել են 4,4 % էներգիայի մշակման։ Քամու ուժով աշխատող էլեկտրակայաններն էլ այժմ արտադրում են Միացյալ նահանգներում էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 12,5 %-ը, այսինքն միասին քամին և արևը ապահովել են ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի մշակման ամբողջ համախառն ծավալի 16,9 %-ը։ Ածխի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարվա կտրվածքով նվազել է 28,6 %-ով և այժմ կազմում է ընդամենը 15,6 % ընդհանուր ծավալի։ Միացյալ նահանգներում վերականգնվող էներգիայի ծավալների աճը պետական քաղաքականության արդյունք է, Ջո Բայդենի վարչակազմը հատուկ արտոնություններ է տրամադրում քամու և արևի էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններին՝ ձգտելով իր երկրում ևս ավելացնել դրանց արտադրությունը, ավելին աշխարհում նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրը հասկանում է, որ վերականգնվող էներգիան ևս իր ապագան է։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ մենք չունենք համապատասխան այլ օգտակար հանածոներ, որպեսզի օգտագործենք դրանք, ուստի և Հայաստանը ևս պետք է շոշոփելի ջանքեր գործադրի մեր երկրում արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացնելու ուղղությամբ։
Հրաչյա Սաֆարյան




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank