Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների ճակատագիրը․ «Ժողովուրդ»Ինչպես է մինչև հիմա Փաշինյանը կոծկել իր հանցանքները, և ինչու է դա նրան հաջողվել․ Ավետիք Չալաբյան КГБ-ի պադվալով Հայաստանը չի՛ կարող լինել եվրոպական. Կարպիս ՓաշոյանԻշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «ՀրապարակՌազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ»Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Եթե Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար, ինչու դեսպան չունենք արդեն 5 ամիս. «Ժողովուրդ»Ինչո՞ւ են ՆԳՆ կայքից հանվել ոստիկանապետերի լուսանկարները. ինչ են թաքցնում. «Ժողովուրդ»Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԲլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է․ նա անցնում է խուլիգանության հոդվածովԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը. Ռուբիո
Հասարակություն

«Ամեն ինչ արվում է, որ կիրառվի համաշխարհային լավագույն փորձը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԶՊՄԿ-ում սեփականատիրական և ղեկավար կազմի փոփոխություններից հետո մի քանի անգամ ընկերության ղեկավարության կողմից հնչեցվել է այն պնդումը, որ բնապահպանական խնդիրները հնարավոր է լուծել, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Արդեն մեկ տարուց ավելի ժամանակ է անցել փոփոխություններից հետո, ու թեև «ժամանակ» ասելով՝ գուցե ԶՊՄԿ ղեկավարությունը ավելի երկար շրջան նկատի ուներ, այդուհանդերձ, եթե ինչ-որ միջոցառումներ ձեռնարկվում են, հավանաբար դրանք արդեն պետք է տեսանելի լինեն։ «Փաստը» դիմեց ԶՊՄԿ, և մեր հարցերին պատասխանեց Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը։

- Պարոն Նավասարդյան, մենք կցանկանայինք տեղեկանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտեցումների մասին՝ կապված տարածաշրջանի բնապահպանական հիմնախնդիրների և բնապահպանական կայունության պահպանման հետ։ Դա հատկապես կարևոր է, քանի որ վերջերս կառավարությունն ընդունել է հանքարդյունաբերական ոլորտի ռազմավարությունը, և ոլորտի ամենախոշոր ընկերությունը, փաստորեն, այդ ռազմավարության հիմնական շահառուն է ու պատասխանատուն։

- Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները իրոք ժամանակակից մարտահրավերներից են, իսկ առկա հիմնախնդիրների լուծման համար «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ ոգևորող, քանի որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի լոկոմոտիվն ինչպես արդյունաբերական ծավալներով, այնպես էլ վճարված հարկերով։ Սակայն հարկ է նաև նշել, որ ընկերությունը գործում է արդեն 70 տարի և իր վրա կրում է խորհրդային տարիների բնապահպանական մշակույթը, որն այսօր մեծ քայլերով փոխարինվում է ժամանակակից տեխնոլոգիաներով և բնապահպանական ու աշխատանքի անվտանգության արդի լուծումներով։ Մենք ձգտում ենք շրջակա միջավայրի վրա Ընկերության հնարավոր բնապահպանական ազդեցությունները բացահայտել, կառավարել և մեղմացնել՝ իրական հնարավորություն ստեղծելով դրանց հնարավոր մինիմալիզացման համար։ Դրա վրա մենք ոչինչ չենք խնայում, ամեն ինչ արվում է, որ առկա հիմնախնդիրների կառավարման համար կիրառվեն հանքարդյունաբերական արդի նորարարությունները և համաշխարհային լավագույն փորձը։

- Այդ դեպքում, հարցին անդրադառնանք ըստ ոլոտների. մասնավորապես, ի՞նչ է արվում, օրինակ՝ ջրային ռեսուրսների վրա հանքի ազդեցությունը բացառելու ուղղությամբ։ Ընդհանրապես դա հնարավո՞ր է։

- Ժամանակակից հանքարդյունաբերության մեջ գրեթե ամեն ինչ հնարավոր է։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ընկերությունը դիմել է և արդեն ունի հաստատված նոր ջրօգտագործման թույլտվություն, որը հնարավորություն է տալիս ավելի համակարգված և ճշգրիտ օգտագործել տարածաշրջանում մակերևութային ջրային ռեսուրսները՝ պահպանելով բոլոր էկոլոգիական նորմերը և անելով ամեն ինչ, որ չխաթարվի ջրային էկոհամակարգը։ Այդ համատեքստում կարևոր է, որ նոր ջրօգտագործման թույլտվությունը համապատասխանի ինչպես ընկերության տեխնոլոգիական պահանջներին, այնպես էլ տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռությանը։ Դրան զուգահեռ ընկերությունը, համագործակցելով Կապանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իրականացնում է գետերի մաքրման աշխատանքներ։ Գետերը մաքրվում են բնական գետաբերուկներից և տարբեր գործոնների հետևանքով առաջացած օրգանական և անօրգանական աղտոտումից։ Սա մի ծրագիր է , որը նախատեսում է Ողջի գետի մաքրում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նմանօրինակ համագործակցություն նաև Քաջարան համայնքի հետ, որպեսզի հնարավոր լինի մաքրել Ողջի գետի այն հատվածը, որը գտնվում է Քաջարան համայնքի տարածքում։

- Հանքի պոչամբարի հնարավոր ազդեցությունը նույնպես հիմնականում կարող է կրել Ողջի գետը։ Հնարավոր է արդյո՞ք նման ազդեցությունը չեզոքացնել։

- Անշուշտ, հնարավոր է և արվում է։ Պոչամբարը հատուկ խնամք և հատուկ ուշադրություն է պահանջում՝ ռիսկերի կառավարման առումով։ Ընկերությունն Արծվանիկի պոչամբարի կայունության բարձրացման և վերահսկողությանը ուղված մի քանի խոշոր ծրագիր է իրականացնում, մասնավորապես՝ ուղղահայաց դրենաժային համակարգի նախագծումն ու մոնտաժումը։ Կարևոր եմ համարում հատուկ ընդգծել մի նոր ծրագիր, որն ուղղված է պոչամբարի սեյսմիկ կայունության գործակցի բարձրացմանը։ Դա ավտոմատ ռեժիմով աշխատող էլեկտրոնային սեյսմիկ համակարգ է, որը մշտապես տեղեկատվություն է տրամադրում պոչամբարի պատվարի հնարավոր սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ։ Սա կարևորագույն հարց է, մեր տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է մշտական հսկողության տակ պահել պոչամբարի սեյսմիկ զգայունությունը՝ տարբեր սեյսմիկ ռիսկերի նկատմամբ։

- Ինչպե՞ս է դա աշխատելու։

- Պոչամբարում տեղադրվելու են սեյսմիկ զգայուն ընկալիչներ, որոնք առցանց ռեժիմով մշտապես տեղեկություն են փոխանցելու երկրաշարժերի և ցանկացած սեյսմիկ շարժի վերաբերյալ։ Սա շատ կարևոր ծրագիր է, և ուզում եմ հատուկ հպարտությամբ ընդգծել, որ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում սա առաջին նմանատիպ ծրագիրն է, որը կարող է էականորեն բարձրացնել պոչամբարի կայունությունը ու հուսալիությունը։ Համակարգի ներդրման համար պայմանագրային աշխատանքներն արդեն ավարտման փուլում են, և իրականացվում են զուգահեռ ուսումնասիրություններ՝ սարքավորումների տեղադրման ճշգրիտ տեղադիրքերի որոշման համար։ Կիրառվում է ճապոնիայի փորձը, սարքավորումները իտալական են, դրանք տեղադրելու են տեղացի մասնագետները, որոնք միջազգային տարբեր հարթակներում բավարար փորձառություն են ձեռք բերել։ Մեծ հույս ունեմ, որ մինչև տարեվերջ համակարգը կգործարկվի։

- Քանի որ հանքավայրը մոտ է քաղաքային բնակավայրերին, մակերևութային ջրերի պաշտպանության հարցին հավասար մտահոգիչ է նաև փոշու խնդիրը, և համայնքում հաճախ են բողոքում հենց փոշու առկայությունից։ Ինչպե՞ս է կատարվում փոշու կառավարումը, եթե, իհարկե, կատարվել է ընդհանրապես։

- Հանքավայրերում փոշու առաջացումը այս ոլորտի մարտահրավերներից մեկն է, և դա է պատճառը, որ աշխարհում այդ խնդրին տեխնոլոգիական ամենատարբեր լուծումներ են փնտրել և գտել։ Այս խնդիրը միշտ առկա է եղել նաև ընկերության արտադրական հրապարակներում։ Այժմ սկսել ենք խնդրի լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնել։ Ձեռք ենք բերում նորագույն սարքավորումներ, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։ Սարքավորումների տեղադիրքերի ընտրության համար կիրառվել են առկա մշտադիտարկումների տվյալները, վերլուծվել են հավանական քամու ուղղությունները՝ համադրելով դրանք փոշու հավանական հոսքերի հետ։ Արդեն պատվիրել ենք 5-6 այդպիսի սարքավորում։ Սարքավորումները Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի։ Ծրագրի ընհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում