Հնդկաստանում հիվանդանոցները աշխատում են արևային մարտկոցների հաշվին
24.kz-ն գրում է, որ Հնդկաստանի Ռայչուր քաղաքի ավելի քան 250 հիվանդանոցներ աշխատում են արևային մարտկոցներով: Համակարգի տեղադրումը պետական բժշկական կենտրոններում արժե գրեթե 8500 դոլար։ Հիվանդանոցների ու կլինիկաների մաքուր էներգիայի անցնելն օգնել է նվազեցնել արտանետումները մի ոլորտում, որը կազմում է աշխարհի ընդհանուրի մոտ 4,5%-ը: Բացի անխափան էլեկտրամատակարարումից, տանիքների արևային մարտկոցները օգնում են բժշկական հաստատություններին նվազեցնել ֆինանսական ծախսերը: Արևային մարտկոցների տեղադրումից հետո 2 տարվա ընթացքում որոշ հիվանդանոցներ էլեկտրաէներգիայի համար վճարում են առնվազն 50% ավելի քիչ։ Նշենք, որ Հնդկաստանը առողջապահության ոլորտում ծախսերի ամենացածր մակարդակ ունեցող երկրներից է։ Նման ծախսերը կազմում են ազգային բյուջեի 2%-ից մի փոքր ավելին:
— Մինչ արևային մարտկոցների տեղադրումը, մենք հաճախ էինք աշխատում մթության մեջ: Ռայչուրում էներգամատակարարման հետ կապված խնդիրներ հաճախ են լինում։ Մենք կարող էինք օրական 4-5 ժամ առանց էլեկտրականության մնալ, և դա խնդիրներ էր ստեղծում մեզ և մեր հիվանդների համար։ Օրինակ ծննդաբերության ժամանակ հիվանդին սրսկելու համար պետք էր լապտեր կամ լամպ օգտագործել,— պատմել է Ռայչուրի հիվանդանոցի գլխավոր բուժքույր Մարթա Ջոնսը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...