Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է
Տնտեսություն

Համագործակցության հուշագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարանի համայնքապետարանի միջև

2023 թ․ հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարանի համայնքապետարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ ու «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել են համագործակցության սերտ կապեր, և հուշագիրն ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնում այդ հարաբերությունները։

Հուշագրով նախատեսվում է ռազմավարական համագործակցության թիրախներ մշակել  տնտեսության, մշակույթի, կրթության ու սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության, ինչպես նաև քաղաքաշինական ոլորտներում։

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին   նշեց․ «Մեր ձեռնարկության և Քաջարան համայնքի համագործակցությունն օրինակելի կարող է լինել ցանկացած ազդակիր բնակավայրի ու ընկերության համար։  Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ համայնքային ծրագրերին աջակցելը դիտարկում ենք ոչ թե պարտականությունների կամ սոցիալական պատասխանատվության հարթության մեջ, այլ որպես ներդրում մեր ընկերության զարգացման համար, քանի որ մեր հաջողություններն ապահովում են մեր աշխատակիցները, իսկ նրանք հիմնականում Քաջարան համայնքի բնակիչներ են։ Այսօր մենք այս համագործակցությունը բարձրացնում ենք ռազմավարական նոր մակարդակի»։

Համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ողջունեց հուշագրի ստորագրման փաստն ու ընդգծեց ձեռնարկության և համայնքի միջև մշտական ու բարձր մակարդակի հարաբերությունները․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերն ու նշանակությունն անուրանալի են Քաջարան քաղաքի արարման պատմության մեջ և համայնքի զարգացման գործում՝ քաղաքի ստեղծման օրվանից մինչև այսօր, գրեթե յոթ տասնամյակ։ Ասում ենք Քաջարան՝ հասկանում ենք կոմբինատ և՛ հակառակը։ Բայց այս հուշագիրը Քաջարանի նորագույն պատմության մեջ մի նոր էջ է բացում՝ վերաարժևորելով այդ տասնամյակները և հանքարդյունաբերական հսկայի երբեմնի հրամանատարների ու երախտավորների մեծ ավանդն ու նվիրումը»։