Հանքագործների և մետալուրգների միության ղեկավարի կողմից հնչեցրած 10 հիմնական դրույթները Հայաստանում հանքարդյունաբերության վիճակի վերաբերյալ
Հանքագործների և մետալուրգների միության ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը երկուշաբթի կազմակերպել էր մամուլի ասուլիս, որը նվիրված էր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակին բնապահպանական ռիսկերի կառավարման տեսակետից` ադրբեջանցի «բնապահպանների» շահարկումները բացառելու նպատակով։
«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Ջանյանի հնչեցրած հիմնական դրույթները.
– Ադրբեջանի իրական շարժառիթը հայկական արդյունաբերության կարևոր ճյուղը խարխլելու փորձերն են, Ադրբեջանը կիրառում է հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները, և ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տնտեսական խեղդումը նրա նպատակներից մեկն է
– Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի 10-20%–անոց տնտեսական աճի կորստի հանքարդյունաբերության վրա ունեցած ազդեցության պատճառով
– Եթե 10 տարի առաջ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ապահովում էր երկրի ՀՆԱ–ի 2,6%–ը, ապա նրա մասնաբաժինը հանրապետության ՀՆԱ–ում այսօր արդեն կազմում է մոտ 10% – Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտն ամբողջովին միտված է արտահանման` կազմելով ընդհանուր արտահանման 30-40%–ը
– Ուղիղ օտարերկրյա ներդրումների զգալի մասը գնում է հենց այս ոլորտ, ինչն ապահովում է աշխատատեղեր, լուծում սոցիալական խնդիրներ և բարձրացնում է տարածքային զագացումը։ Ոլորտն աշխատանքով է ապահովում մոտ 60,000 աշխատակցի
– Հանքարդյունաբերության ոլորտի ռիսկերը կառավարելի են պետության, ընկերությունների և բոլոր շահագրգիռ կողմերի կողմից
– Պետությունն իր հերթին վարում է ռիսկերի մեղմացման և չեզոքացման քաղաքականություն` մշակելով համապատասխան ռազմավարություններ, օրենքներ և նորմատիվային դրույթներ` վերահսելով դրանց կիրառումը
– Հիմա ԶՊՄԿ–ում իրականացվում է տեխնիկական արդիականացում ներկա տարեկան 22մլն տոննայից մինչև 40մլն տոննա արտադրողականությունն ավելացնելու համար`պղնձաձուլարանի համար հանքահումքային բազայի ստեղծման նպատակով, որը նախատեսում է կառուցել ընկերությունը
– Մտադրություններ կան Հայաստանում զտման գործարան կառուցել, որը հնարավորություն կստեղծի 70% ոսկու պարունակությամբ դորե համաձուլվածքի արտադրությունից անցնել մաքուր ոսկու ձուլակտորների արտադրությանը
– Հաճախ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները գիտակցաբար գնում են արտադրության բարձր ծախսերի, որոնք միտված են նվազագույնի հասցնել բնապահպանական ռիսկերը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...