«Պատասխանատու ընկերություն լինելու վճռականություն». սերբական NIS-ը խթանում է բիզնեսի նկատմամբ «կանաչ» մոտեցումը
Balkanist.ru-ն գրում է, որ NIS ընկերությունը Սերբիայում իր լցակայանների ցանցում ֆոտոգալվանային էլեկտրակայաններ տեղադրելու նախագիծ է մշակում: Առաջին փուլում արևային մարտկոցներ են տեղադրվել NIS-ի Petrol և GAZPROM ութ գազալցակայաններում, իսկ երկրորդ փուլում կանաչապատվել են ևս յոթ գազալցակայաններ։ Ընդհանուր առմամբ, մինչ այժմ նախագծում ներդրվել է 20 մլն դինար։ Ծրագրի երկու փուլերի արդյունքում էլ էլեկտրաէներգիայի խնայողությունը կազմելու է 600 ՄՎտժ: Այդ կուտակված էներգիան օգտագործվելու է հենց բենզալցակայանների կարիքների համար։ «Մեր լիցքավորման կայաններում արևային էլեկտրակայանների կառուցման նոր նախագիծ իրականացնելով NIS-ը շարունակում է զարգացնել նորարարական նախագծեր, որոնց միջոցով մենք ցուցաբերում ենք բարձր պատասխանատվություն շրջակա միջավայրի նկատմամբ։ Այժմ, երբ արևային էլեկտրակայանները բենզալցակայանների անբաժանելի մասն են, մենք հնարավորություն ունենք ընդլայնել նախագիծը դեպի այլ մանրածախ օբյեկտներ, ինչպես նաև այնպիսի ռազմավարական օբյեկտներ, ինչպիսիք են Պանչևոյի նավթավերամշակման գործարանը, Բելգրադի և Նովի Սադի կորպորատիվ կենտրոնները և նավթաբազաները: Մենք հավատում ենք, որ կանաչ էներգիայի մեջ ներդրումները մի տեսակ հասունության թեստ են էներգետիկ ընկերությունների համար, և այս նախագծով NIS-ը ցույց է տալիս իր վճռականությունը լինել պատասխանատու ընկերություն, որը օրինակ է ծառայում ուրիշների համար», — ասել է NIS-ի էներգետիկ բլոկի Ծրագրերի զարգացման կենտրոնի ղեկավար Նենադ Պավլովիչը: Ընկերության առաջ ծրագրի երրորդ փուլն է, երբ կանաչապատվելու են NIS-ի Petrol և Gazprom ևս 30 լցակայաններ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»