Չինաստանում արևային մարտկոցները «դուրս են եկել» ծովի մակերես
Oilcapital.ru-ն գրում է, որ Դեղին ծովում՝ Շանդուն նահանգի ափից 30 կմ հեռավորության վրա, որպես փորձնական ծրագիր տեղադրվել են հատուկ լաստանավեր արևային մարտկոցներով։ Փորձը կազմակերպվել է չինական պետական Power Investment և նորվեգական Ocean Sun ընկերությունների կողմից:
Ենթադրվում է, որ դա պոտենցիալ առաջընթաց է արևային էներգետիկայի ոլորտում, որը թույլ կտա արևային վահանակներին «ընդլայնել հասանելիությունը», ինչն աշխարհի շատ երկրներում, ներառյալ Չինաստանը, նվազում է, քանի որ նման հարմարություններով ֆերմաները հսկայական հողային տարածքներ են զբաղեցնում:
Նման նախագծերի միջոցով նախատեսվում է Պեկինից հարավ գտնվող արդյունաբերական կենտրոն Շանդուն նահանգում մինչև 2025 թվականն ավելի քան 11 ԳՎտ արևային էներգիայի արտադրություն ավելացնել, իսկ ապագայում ընդհանուր հզորությունը հասցնել 42 ԳՎտ-ի, ինչն ավելին է, քան օրինակ Նորվեգիայի բոլոր էներգիա արտադրող կառույցների հզորությունը:
Նախաձեռնությունը հետաքրքիր է և հարգանք է ներշնչում՝ հաշվի առնելով ծավալը։ Ճիշտ է, լիովին պարզ չէ, թե ինչպես են լուծվելու որոշակի խնդիրներ.
-նման վահանակների տեղադրման և շահագործման բարձր ծախսերը (ի վերջո, այդ ամենի համար էլեկտրաէներգիայի սպառողը պետք է վճարի)
-ինչպես և ինչ գնով ընկերությունը կխուսափի վահանակների վրա ագրեսիվ աղերի ազդեցությունից
-մինչ այժմ տեխնոլոգիան թույլ է տալիս 4 մետրանոց ալիքներին դիմակայող կառույցներ տեղադրել, իսկ եթե լուրջ փոթորիկ լինի, ի՞նչ է լինելու։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...