Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Ռուսաստանում ստեղծել են նոր նյութ պերովսկիտային արևային մարտկոցների համար

Scientificrussia.ru—ն գրում է, որ պերովսկիտ արևային բջիջները (PSC) սովորական սիլիցիումային բջիջների խոստումնալից այլընտրանքն են, որոնք ապահովում են նույն քանակությամբ էներգիա 180 անգամ պակաս նյութի հաստությամբ: Դրանց արտադրության տեխնոլոգիան շատ ավելի պարզ և էժան է, քան սիլիցիումային բջիջներինն է։ PSC-ի խնդիրը կայունության բացակայությունն է: Այսօր ամենաարդյունավետ լուծումներից մեկը նոր այնպիսի նյութն է, որը կապահովի լիցքակիրների տեղափոխումը հենց պերովսկիտային շերտում դրանց արտադրությունից հետո։ Եվ Ուրալի դաշնային համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Ուրալի մասնաճյուղի գիտնականները նման նյութ են առաջարկել։ Նրանք PSC-ներում էլեկտրոնների տեղափոխման համար նոր տեսակի նյութ են մշակել, որն ունի մի շարք առավելություններ: Հեղինակների խոսքով, նոր նյութով նրանք կարողացել են հասնել արևի փոխակերպման 12% արդյունավետության, ինչը համեմատելի է շուկայական միջին ցուցանիշի հետ։

«Մեր հայտնաբերած մոլեկուլների ընտանիքը էլեկտրոններ է փոխանցում PSC-ին մի փոքր ավելի վատ, քան այսօր օգտագործվող ֆուլերեններն են, բայց դրանք մոտ երկու անգամ ավելի էժան են, արտադրելը շատ ավելի հեշտ է և ունեն մի շարք այլ տեխնոլոգիական առավելություններ», — բացատրել է դոցենտ Գենադի Ռուսինովն Ուրալի դաշնային համալսարանի օրգանական սինթեզի տեխնոլոգիայի ամբիոնից:

Թեև ֆուլերենները, ըստ գիտնականների, PSC-ի համար էլեկտրոնների տեղափոխման ամենատարածված նյութն են, նրանք ունեն մորֆոլոգիական կայունության և լույսի ցածր կլանման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նրանց համար շատ դժվար է փոփոխել էլեկտրոնային հատկությունները: Ֆուլերենների սինթեզի և մաքրման ծախսերը որոշ դեպքերում դարձնում են դրանց օգտագործումը տնտեսապես անարդյունավետ:

«Մեր մոլեկուլները զուրկ են ֆուլերենների հիմնական թերություններից, և դրանց սինթեզը շատ պարզ է նույնիսկ մեծ քանակությամբ: Մեր մոլեկուլների օպտիկական, էլեկտրաքիմիական և էլեկտրոնային հատկությունները հեշտությամբ փոփոխվում են: Բացի այդ, դրանք դիպոլներ են, ինչը մի շարք հնարավորություններ է բացում PSC-ի բարելավման համար»,— ասել է Գենադի Ռուսինովը։

Ուրալի դաշնային համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Ուրալի մասնաճյուղի հետազոտողներն առաջարկել են նոր մոլեկուլների սինթեզի ամբողջական ընթացակարգ, ինչպես նաև ուսումնասիրել են դրանց ջերմային կայունությունը, էլեկտրոնային և օպտիկական հատկությունները: Նրանց կարծիքով Ռուսաստանում նոր նյութերի արտադրությունը կարող է լիովին անկախ լինել ներմուծումից։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]