Իսպանիայում արևային էներգիայի չափաբաժինը հուլիսին հասել է ռեկորդային 24 %-ի
Իսպանիայում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում արևային էներգիայի չափաբաժինը հուլիսին հասել է ռեկորդային 24 %-ի, անոմալ տապի պայմաններում, որն Իսպանիայում գերազանցում է 40 աստիճանը։
Reuters գործակալությունը վկայակոչելով «Ember» խորհրդատվական ընկերությունը նշում է, թե նախորդ տարվա հուլիսին արևային էլեկտրակայաններն ապահովել են երկրում էլեկտրաէներգիայի կարիքների 16 %-ը, և այժմ 50 %-ով արևային էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնելը հնարավոր է եղել այն բանի շնորհիվ, որ մեկ տարվա ընթացքում Իսպանիայում ռեկորդային քանակի արևային վահանակներ են տեղադրվել 4,5 գեգավատ ընդհանուր հզորությամբ։
Իսպանիայում «Ռեդ էլեկտրիկա» էլեկտրամատակարարման օպերատորի տվյալներով՝ արևային էներգիան թույլ է տվել բավարարել լրացուցիչ պահանջարկը ոչ միայն Իսպանիայում, այլև մյուս երկրներում և դրան նպաստել է բացառապես այս տարվա ռեկորդային տապը և արևոտ օրերի ռեկորդային քանակությունը։
Օրինակ, Սիցիլիայում արևային էլեկտրակայանները ծածկել են էլեկտրաէներգիայի հավելյալ պահանջարկի կեսից ավելին, նույնն է նաև Հունաստանում և տապը թույլ է տվել արևային էլեկտրաէներգիայի օգտագործման շնորհիվ կասեցնել ենթակայանների գերբեռնվածությունը և սարքավորումների շարքից դուրս գալը։
Հայաստանում արևային էլեկտրաէներգիա արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Ադելինա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...