Տարբերել լուրջ և անհեթեթ քննադատությունները. մի թույլտվության հետքերով
Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը պարբերաբար նոր նախաձեռնություններով է հանդես գալիս, նաև բավական կրեատիվ քարոզարշավ իրականացնում։ Հենց այդ պատճառով էլ երբեմն արդարացի, երբեմն էլ՝ անարդարացի քննադատության թիրախ դառնում։
Օրեր առաջ Ավինյանն անձամբ էր նստել 70 համարի վերջին «Գազելի» ղեկին՝ ուղևորներին ավետելու, որ այլևս Երևանում այդ մակնիշի միկրոավտոբուսներ չեն լինելու, դրանց կփոխարինեն մեծ ավտոբուսները։ Քաղաքապետի թեկնածուն սոցցանցերում քննադատությունների էր արժանացել, շատերը հարցնում էին՝ արդյոք նա «Գազել» վարելու համապատասխան թույլտվություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, երբ պետության ղեկավարները կամ պաշտոնյաները նման ակցիաների, սիմվոլիկ միջոցառումների են մասնակցում, և որևէ մեկը նրանցից վարորդական վկայական չի հարցնում։
Օրինակ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ժամանակին տրակտոր էր վարում տեսախցիկների առջև։ Համաշխարհային պատմության մեջ բազում օրինակներ կարելի է գտնել, հիշեցնել՝ ցուցանելու համար, որ այսպիսի հնարքները ընդամենը անմեղ դրվագներ են, քարոզչական, հանրության կամ գործընկերների նկատմամբ վերաբերմունք դրսևորելու, կամ ընտրություններից առաջ սեփական դիրքը բարելավելու։ Եվ բոլորովին էլ կարիք չկա աղմուկ բարձրացնել, թե Ավինյանը «Գազել» է վարել։ Քաղաքապետի թեկնածուն դժվար թե լրջորեն մտածի մշտական հիմունքներով ավտոբուս ու միկրոավտոբուս վարելու մասին։ Դրա համար կան համապատասխան փորձառություն անցած, թույլտվություն ունեցող վարորդներ։
Գործող իշխանություններին, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին քննադատելու բազմաթիվ առիթներ կան, և կարելի է օգտագործել այդ հնարավորությունները։ Սակայն երբ քննադատողները, մոլուցքի մեջ, կախվում են բոլոր փրփուրներից, արդյունքում հակառակ էֆեկտն են ունենում։ Ավելին, հանրությունն արդեն լուրջ չի վերաբերվում նաև այն դեպքերին, երբ տեղին են քննադատում։ Ուստի հարկավոր է կառուցողական և փաստարկված քննադատությունը տարբերել անհեթեթ մեղադրանքներից։ Տարրական բան է, ի վերջո։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...