ԵՄ երկրներն արևի կիրառմամբ կգերազանցեն նախանշված ծրագրերը
Եվրամիության երկրների մեծամասնությունը, վերջին տվյալների համաձայն, կհասնեն 2030 թվականի համար նախանշված նպատակներին արևային էներգիայի օգտագործման ոլորտում, նախատեսվածից ավելի շուտ։
Այս ոլորտում ճեղքումը նշանակում է, որ ԵՄ երկրների մեծամասնությունը վաղաժամ կկատարի վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալների նախանշված չափաբաժինները և դա լուրջ լավատեսություն է վկայում արտանետումների գլոբալ կրճատման ուղղությամբ։
«Պոլիտիկո» պարբերականի տվյալներով 2022 թվականին ավելացվել է նոր արևային էներգիայի 41 գիգավատ, ինչը 40 %-ով ավելին է, քան 2021 թվականին։ Ակնկալվում է, որ այս տարի այդ ցուցանիշը կաճի ավելի քան 50 գիգավատով։
«Solar power Europe» խմբի տվյալներով 2023 թվականին եվրամիության 27 երկրներից 23-ը կգերակատարի 2030 թվականի համար նախատեսված պլանը։ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության փորձագետը նշում է, թե արևային էներգետիկայի զարգացումն իսկապես ցնցող է։ Արևային էներգիայի արտադրության արագ աճն ապշեցրել է քաղաքագետներին և վերլուծաբաններին և դա կարող է լավ նորություն լինել կլիմայի փոփոխության գլոբալ ջանքերի համար։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ կարող են որոշակի խնդիրներ ծագել՝ կապված տեխնիկական անբավարար վիճակի համար։
Հարկավոր է ոչ միայն ավելացնել արևային վահանակների թիվը, այլ նաև մարտկոցների, որտեղ կպահեստավորեն արևից ստացվող էներգիան։ Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Միասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան