Գրեթե մեկ միլիոն եվրոյով արևային մարտկոցներ կկառուցվեն Նինչուկալի 5-րդ ստորգետնյա գազի պահեստարանի տարածքում
Gorod.lv-ն գրում է, որ բնական գազի փոխադրման և պահեստավորման համատեղ օպերատոր AS Conexus Baltic Grid (Conexus) ընկերությունը պայմանագիր է կնքել Derex ընկերության հետ Լատվիայի Նինչուկալի ստորգետնյա գազի պահեստավորման տարածքում արևային մարտկոցների պարկի կառուցման վերաբերյալ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև հաջորդ տարվա գարուն, դրանում ներդրումների ծավալը կազմում է 989.000 եվրո։
Աշխատանքների շրջանակում նախատեսվում է Նինչուկալի ստորգետնյա գազապահեստարանի տարածքում ավելի քան 16000 քառակուսի մետր տարածքի վրա տեղադրել արևային մարտկոցներ՝ մինչև մեկ մեգավատ ընդհանուր հզորությամբ։
Ընկերությունն ակնկալում է, որ այդ արևային կայանը տարեկան կարտադրի մոտ մեկ միլիոն կվտ/ժամ էներգիա և կապահովի պահեստում էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 25%-ը։
Conexus-ի ներկայացուցիչները նշում են, որ շինարարական նախագծի մշակումը ներկայումս ավարտված է, և էկոնոմիկայի նախարարությունից արևային պարկի կառուցման թույլտվություն է ստացվել։ Տեխնիկական պայմաններ են ստացվել նաև SA Sadales tīkls-ից, և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները գազապահեստարանի տարածքում։
2021 թվականին Derex-ը գործել է 2,876 միլիոն եվրո շրջանառությամբ, ինչը 11 %-ով պակաս է 2020 թվականի համեմատությամբ, մինչդեռ ընկերության շահույթը նվազել է 38,4 %-ով հասնելով 426,776 եվրոյի։ 2022 թվականի ֆինանսական տվյալները դեռևս չեն հրապարակվում։ Ընկերությունը գրանցվել է 2010 թվականին, կանոնադրական կապիտալը կազմում է 2845 եվրո, իսկ Derex-ի միակ սեփականատերը Ալեքսեյ Կրասկոն է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...