Հարավային Եվրոպան արևի օգնությամբ է պայքարում անոմալ շոգի դեմ
Oilcapital.ru-ն գրում է, որ Հարավային Եվրոպայում աննորմալ շոգ ամառվա ֆոնին էներգահամակարգի վրա օդորակման պահանջարկի ավելացումից առաջացած բեռնվածությունը փոխհատուցվում է արևային էներգիայի արտադրությամբ, գրել է Reuters-ը։
Անցյալ տարի Իսպանիան մանրակրկիտ պատրաստվել է սաստիկ շոգին, և նոր արևային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունն այս հուլիսին ցույց է տալիս ռեկորդային հզորություն՝ 4,5 ԳՎտ: Դա թույլ է տվել Իսպանիային ինքնուրույն ապահովել հուլիս ամսվա էներգիայի կարիքների 24 %-ը:
Իտալիան և Հունաստանը ևս հետ չեն մնում Իսպանիայի ռեկորդներից: Ռուսաստանից էներգետիկ անկախություն ստանալու ցանկությունը ստիպել է Հունաստանին, ինչպես և Իսպանիան, անցյալ տարի գործարկել եվրոպական երկրների թվում ամենամեծ քանակով արևային էլեկտրակայաններ:
Արևային արտադրությունը չի կարող անընդհատ սնուցել էլեկտրացանցը (գիշերը, ամպամած եղանակին և այլն), սակայն բազմաթիվ արևային մարտկոցների առկայությունն օգնում է բավարարել Իտալիայի և Հունաստանի պահանջարկը պիկ ժամերին: Այսպիսով, հուլիսի 24-ին արևային ֆոտովոլտային էներգիան ծածկել է Հունաստանի 10,35 ԳՎտ ընդհանուր պահանջարկի 3,5 ԳՎտ-ը, հայտնել է հունական IPTO ցանցային օպերատորը:
Նույնիսկ ավելի զով, ավելի քիչ արևոտ արևմտյան երկրներում, ինչպիսին է Բելգիան, արևային էներգիան ծածկում է էներգիայի լրացուցիչ պահանջարկի ավելի քան 100 %-ը կեսօրվա շոգի գագաթնակետին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»