Masdar-ն ԱՄԷ-ում կկառուցի հսկայական էլեկտրակայան՝ 13,6 միլիարդ դոլար արժողությամբ հսկա արևային պարկի շրջանակներում
Ixbt.com-ը գրում է, որ Masdar ընկերությունը, որը մասնագիտացած է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ նախագծերում, ԱՄԷ-ում 1,5 միլիարդ դոլար արժողությամբ արևային էլեկտրակայան կկառուցի՝ 13,6 միլիարդ դոլար արժողությամբ հսկա արևային պարկի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։
Դուբայի էլեկտրաէներգիայի և ջրի վարչությունը (DEWA) հայտարարել է, որ Masdar-ն է շահել Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթում արևային պարկի 6-րդ փուլի կառուցման և շահագործման մրցույթը։ Այն կկառուցվի որպես առանձին էլեկտրակայան՝ բաղկացած ֆոտովոլտային վահանակներից։ 1,8 հազար ՄՎտ հզորությամբ արևային պարկի վեցերորդ փուլը փուլ առ փուլ շահագործման կհանձնվի 2024 թվականի չորրորդ եռամսյակից։
Արեգակնային պարկում շահագործման հանձնված արևային էներգիայի օբյեկտների ընդհանուր հզորությունը հասել է 2427 ՄՎտ-ի։ Մաքուր էներգիայի մասնաբաժինը Դուբայի էներգետիկ կառուցվածքում կազմում է նրա էներգետիկ ընդհանուր հզորության մոտ 16,3 %-ը։ Այդ ցուցանիշը 2026 թվականին կհասնի 24 %-ի՝ արևային պարկի կառուցման վեցերորդ փուլի և այլ փուլերի ավարտով։ Իսկ մինչև 2030 թվականը համալիրի արտադրական հզորությունը կկազմի 5 հազար ՄՎտ, և նախագծում ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 13,6 միլիարդ դոլարի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...