Ալբանիայում կպարզեցվի ֆերմաներում արևային էլեկտրակայանների տեղադրումը
Albania-news.ru-ն գրում է, որ Ալբանիայի խորհրդարանի անդամներն աշխատում են օրինագծի վրա, որը սահմանում է գյուղատնտեսական նշանակության հողերի դասերը, որոնց վրա թույլատրվում է տեղադրել արևային էլեկտրակայաններ շարունակելով սննդամթերք արտադրել։
Բալկաններում արևային էներգետիկան արագ զարգանում է: Թեև արևային էներգիան ընդհանուր առմամբ համարվում է ամենականաչ տարբերակներից մեկը, կան արևային էներգիայի հետ կապված էթիկական և տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, երբ խոսքը վերաբերում է վերգետնյա (ոչ թե, օրինակ տանիքի) արևային վահանակներին:
Քննադատները մատնանշում են դեպքեր, երբ կենդանիների և բույսերի միջավայրերը վտանգվում են արևային էլեկտրակայաններից, բացի դա շատերը դեմ են արևային մարտկոցների տեղակայման համար վարելահողերի օգտագործմանը: Եվ Ալբանիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը սկսել է քննարկել այդ հարցերը կարգավորող օրինագիծը։
Ֆերմերները և բնապահպանները բախվում են քամու էներգիայի նմանատիպ մարտահրավերներին: Կան նաև անտառների, պահպանվող տարածքների և ջրային օբյեկտների հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, հակասությունների տեղիք են տալիս լողացող արևային ֆերմաները, որոնցից մեկը վերջերս շահագործման է հանձնվել Ալբանիայում։ Մյուս կողմից, ածուխի և մազութի վրա աշխատող էլեկտրակայանները շատ ավելի բացասական ազդեցություն են ունենում մարդկանց առողջության և բնության վրա։
Գյուղատնտեսական հողերի վրա վերգետնյա պանելների մասին վեճերը թեժանում են, իսկ տանիքների ներուժը գրեթե չի օգտագործվում: Մինչ որոշ երկրներում գյուղատնտեսական հողատարածքները ծածկված են վերգետնյա պանելներով, պանելների տեղադրումը տանիքին քննադատվում է գեղագիտական և պահպանման դժվարությունների պատճառով:
Սակայն փորձագետները ուշադրություն են հրավիրում բնակելի տարածքներից հեռու շատ հարմար վայրերի առկայության վրա։ Օրինակ մայրուղիների ու երկաթուղիների հարակից տարածքները։ Մեկ այլ օրինակ է ավտոկայանատեղերի վրա արևային հովանոցների կառուցումը:
Ընդգծվում է նաև, որ ճկուն արևային մարտկոցները կարող են օգտագործվել կոր մակերեսների վրա։ Արևային բջիջների համակարգեր են առաջանում, որոնք կարող են օգտագործվել որպես ջերմոցների պատուհաններ և ծածկոցներ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»