Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Արևային վահանակներ պատշգամբներում. ի՞նչքանով են էֆեկտիվ

Dw.com-ը գրում է, որ Գերմանիայում էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցումը ժողովրդականության գագաթնակետին է: Վերջին տարում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այսպես կոչված «վարդակին միացվող արևային էլեկտրակայանները»։ Համաձայն Դաշնային ցանցային գործակալության տվյալների այս տարվա առաջին եռամսյակում գրանցված փոքր համակարգերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է յոթ անգամ։ Մինչև 2030 թվականը արևային մինի էլեկտրակայանների թիվը կարող է հասնել 12 միլիոնի։ Տանիքների վրա արևային մարտկոցներից բացի, որոշ գերմանական կոմունալ ծառայություններ թույլատրել են դրանք տեղադրել նաև պատշգամբներում: Եվրոպական այլ երկրներում՝ Լեհաստանում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Հունգարիայում, ևս նկատելի է հետաքրքրությունն այնպիսի էներգախնայող տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք, բացի էկոլոգիապես մաքուր լինելուց, բավականին պարզ են, ինչպես նաև «ոչ բյուրոկրատական» են տեղադրելու և շահագործման թույլտվություն ստանալու համար:

Ինչպե՞ս են աշխատում նման արևային էլեկտրակայանները: Դրանք սովորաբար ունեն մի քանի փոխկապակցված ֆոտոգալվանային վահանակներ, ամրացվում են պատշգամբում, առավել հաճախ տանիքում, տեռասում կամ այգում, ավելի քիչ տան պատին։ Այնուհետև դրանք միացվում են ինվերտորին ապա վարդակին: Ամբողջ համակարգը դժվար չէ անգամ ինքնուրույն տեղադրել: Արեգակի ճառագայթները, ընկնելով արեգակնային մարտկոցի ֆոտոբջիջների վրա, արտադրում են էլեկտրաէներգիա, և արդյունքում առաջանում է էլեկտրական հոսանք։ Այն ուղարկվում է փոքրիկ «տուփ»-ին՝ ինվերտորին, որտեղ այն վերածվում է ստանդարտ փոփոխական հոսանքի, որը վարդակից կարող է օգտագործվել կենցաղային նպատակներով: Այդ եղանակով արտադրվող էլեկտրաէներգիայի մեծ մասն օգտագործվում է անմիջապես տանը և նվազեցնում է էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ ավելորդ էլեկտրաէներգիան գնում է հանրային ցանց:

Պատշգամբային արևային մոդուլների հզորությունը մեծ չէ:

Արևային մարտկոցները առավելագույն քանակությամբ էլեկտրաէներգիա են արտադրում միայն արևի ուղիղ ճառագայթների ներքո: Հետևաբար, դրանք հատկապես արդյունավետ են արևոտ վայրերում, ինչպես նաև գարնանը և ամռանը: 400 վատանոց մոդուլը կարող է տարեկան արտադրել մինչև 800 կվտ/ժամ էլեկտրաէներգիա շատ արևոտ շրջաններում՝ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, Չինաստանի որոշ մասերում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում: Գերմանիայում և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում արտադրվում է դրա մոտ կեսը, քանի որ արևային ժամերն ավելի քիչ են։ Վահանակներն օպտիմալացնելու համար դրանք պետք է համապատասխան անկյան տակ ուղղվեն դեպի հարավ, Առանց թեքության արդյունավետությունն ավելի ցածր է: Հարավային պատշգամբում ուղղահայաց կախովի 400 Վտ հզորությամբ մոդուլի դեպքում Գերմանիայում կարող է արտադրվել տարեկան միջինը 260 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ճիշտ տեղադրված 400 Վտ հզորությամբ մոդուլը կարող է արտադրել միջինը մոտ 320 կՎտ գարնանը և ամռանը, դրա կեսն ամպամած եղանակին, և ոչ ավելի, քան 50 կՎտ ուժեղ ամպամածության դեպքում: Աշնանը և ձմռանն այդ ցուցանիշները նվազում են մոտ կեսով։ Արտադրված էլեկտրաէներգիան բավարար է ինտերնետ երթուղիչ (մոտավորապես 10 Վտ սպառում), փոքր սառնարան (80 Վտ) և նոթբուք (40-100 Վտ) աշխատեցնելու համար։ Այլ էլեկտրական սարքերի համար, օրինակ երկու մոնիտորներով համակարգիչ (մինչև 900 Վտ), թեյնիկ (600-2000 Վտ) կամ լվացքի մեքենա (մոտ 2000 Վտ), անհրաժեշտ կլինի տեղադրել լրացուցիչ մոդուլներ։

Միացված արևային մինի-էլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիան մոտ երեք անգամ ավելի էժան է: Բայց կան որոշակի հարցեր, որոնք պետք է հաշվի առնել:

Ներկառուցված արևային համակարգերը մեկից երեք մոդուլներով գերմանական առցանց խանութներում արժեն 400-ից մինչև 1200 եվրո: Մեկ կՎտժ-ի համար 30-ից 50 ցենտ էլեկտրաէներգիայի գնի դեպքում ծախսերը կարող են ինքնածախսածածկվել վեցից ինը տարում: Այդ ժամկետից հետո արտադրված էլեկտրաէներգիան առնվազն տասը տարի անվճար կլինի։ Մոդուլների ծառայության ժամկետը միջինում 25 տարի է, իսկ ինվերտորները 15 տարի։

Միևնույն ժամանակ, միայն վերը նկարագրված փաթեթի տեղադրումը մեկ կամ երեք մոդուլներով կարող է իրեն չարդարացնել. արտադրության քանակը բավարար չի լինի: Ժամանակակից բնակարաններն ավելի ու ավելի շատ էներգիա են սպառում, հատկապես հաշվի առնելով տարբեր խելացի սարքերի, «խելացի» լամպերի և վարդակների, 24/7 ինտերնետ երթուղիչների և այլնի աճող ժողովրդականությունը: Այդ ծախսերն արևային էներգիայով փոխհատուցելը լավ գաղափար է և բավականին էկոլոգիապես մաքուր: Բայց միջին տնային տնտեսության լիարժեք սնուցման համար, իդեալում, անհրաժեշտ կլինի միջին չափի տան ամբողջ տանիքը:

Մասնագետների կարծիքով,  արևային էլեկտրակայանները սկզբունքորեն շատ անվտանգ են։ Այնուամենայնիվ, նման սարքերը խորհուրդ է տրվում ձեռք բերել որակյալ վաճառողներից և տեղադրել պրոֆեսիոնալ ընկերությունների կողմից:

Մինչև 600 Վտ առավելագույն հզորությամբ արևային էլեկտրակայանների շահագործումը պատշգամբներում թույլատրված է ԵՄ 27 երկրներից 25-ում (բացառությամբ Բելգիայի և Հունգարիայի): 2021 թվականի վերջին գերմանական պատշգամբներում տեղադրվել է շուրջ 190 հազար արևային համակարգ։ Իսկ այսօր Չինաստանը համաշխարհային առաջատարն է արևային մարտկոցների և հողմային տուրբինների տեղադրման հարցում։ Գերմանիայում դաշնային կառավարությունը ցանկանում է էապես պարզեցնել արևային էներգիայով աշխատող սարքերի տեղադրման լիցենզավորման գործընթացը , և ապագայում, հավանական է, որ թույլատրվի 800 Վտ հզորության արևային մարտկոցների օգտագործում տնային տնտեսություններում ներկայիս 600 Վտ-ի փոխարեն:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]