Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար Ղազարյան
Հասարակություն

Ըստ վիճակագրության՝ քաղցկեղի ամենաշատ դեպքերը Լոռիում են, ամենից քիչը` Սյունիքում

Վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ քաղցկեղի դեմ պայքարում լավագույն գործիքը պրոֆիլակտիկ բուժզննությունն է, եւ լավագույն արդյունքները հանքարդյունաբերական մարզում են՝ Սյունիքում, կորպորատիվ ապահովագրությունների շնորհիվ: Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդն ունի քաղցկեղ։ Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում են Լոռու մարզում, ապա նոր՝ Երեւանում, եւ, որքան էլ զարմանալի է, ամենաքիչ դեպքերը Սյունիքում են։

Եվ այսպես, 2021թ․ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4 հազար 628 դեպք (ինչը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 հազար բնակչի հաշվով` 1391.2 դեպք՝ գրեթե երկու անգամ պակաս Լոռու մարզից)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռուն հաջորդում է Երեւանը, ապա՝ Շիրակը եւ Կոտայքը։ Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020-2021թթ. չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5%-ով աճել է՝ նախորդ տարվա համեմատ, հասնելով 54 հազար 519 դեպքի։ 2017-2021թթ. քաղցկեղի դեպքերը 20%-ով ավելացել են, սակայն, դրան զուգահեռ, նվազել է կյանքում առաջին անգամ գրանցվող դեպքերի թիվը՝ 9%-ով։
Ընդհանուր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում քաղցկեղն ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, թեեւ տղամարդկանց համեմատ տարբերությունն այդքան էլ մեծ չէ. քաղցկեղ ունեցողների 55%-ը կանայք են, 45%-ը՝ տղամարդիկ։ Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ական նոր դեպք։

Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը «Սյունիք» հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե քաղցկեղի հիվանդացության ցուցանիշներին հետեւելով՝ երեւում է, որ իրականում Սյունիքի մարզում օնկոլոգիական հիվանդություների ցուցանիշները Հայաստանի միջին վիճակագրականից ցածր են։ Նրա խոսքով՝ դա կապված է վաղ փուլում հիվանդության հայտնաբերման հետ, որը մեծապես նպաստում է ապաքինմանը, հիվանդները շահագրգիռ են՝ զբաղվել իրենց առողջությամբ, ընտանեկան բժիշկն ու նեղ մասնագետները հետեւում են հիվանդության ընթացքին, եւ առաջարկված սխեմայով իրականացվում է բուժումը։ Եվ ահա, որպես այդ հետեւողական վերաբերմունքի արդյունք, նվազել է նաեւ մարզում ուռուցքաբանական հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշը, եւ մեծացել է 5 տարվա ապրելիության ժամկետը։

Հիվանդությունների առաջնային հայտնաբերման եւ արդյունավետ բուժման կազմակերպման լավագույն երաշխիքն առողջապահության ապահովագրությունն է։ Դա եւս պետք է համարել կարեւոր պատճառներից մեկը։ Մարդիկ, տարեկան մեկ անգամ պարտադիր բուժզննություն անցնելու պարտավորություն եւ հնարավորություն ունենալով, օգտվում են դրանից, ինչը ոչ միայն նոր, օգտակար՝ առողջությանը հետեւելու մշակույթ է ձեւավորում, այլ նաեւ դրա շնորհիվ հայտնաբերվում են սաղմնային վիճակում գտնվող առողջական խնդիրներ, որոնք հեշտությամբ լուծվում են՝ առանց անդառնալի հետեւանքների։ Չմոռանանք, որ ապահովագրությունը փակում է բուժման ծախսերը բավականին թանկ արժեք ունեցող բուժական միջամտությունների դեպքում եւս։ Այս իմաստով նույնպես կարելի է եզրակացնել, որ Սյունիքի մարզը, որը որպես խոշոր հանքարդյունաբերական մարզ, ունի աշխատակիցների առողջապահական ապահովագրության լավագույն փորձը եւ ֆինանսական հնարավորությունները։ ԶՊՄԿ-ն եւ Կապանի ոսկու հանքը, որոնք մարզի երկու խոշոր գործատուներն են, ապահովագրություն են տրամադրում ոչ միայն աշխատակիցներին, այլեւ ընտանիքների անդամներին, ինչը մեծապես ավելացնում է մարզում առողջության ապահովագրություն ունեցող բնակիչների թիվը։

Սա, մի կողմից, կարող է վաղ ախտորոշման եւ կանխարգելման արդյունքում մարզի վիճակագրության բարելավման պատճառ դառնալ։ Մյուս կողմից, իհարկե, վիճակագրությունը ներառում է նաեւ քաղցկեղի վաղ հայտնաբերման հանգամանքը եւ ոչ թե միայն բարդացած դեպքերի հայտնաբերումը: Միաժամանակ հարցականի տակ է դնում Հայաստանում տարիներ շարունակ արմատավորված համոզմունքը, որ հանքարդյունաբերական քաղաքներում քաղցկեղի ռիսկերն ավելի բարձր են։

Ոչ ոք, իհարկե, չի վիճարկում հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բայց արդյո՞ք դրանից ավտոմատ բխում է, որ հանքարդյունաբերությունը քաղցկեղ է տարածում, ինչպես մեզ տարիներ շարունակ համոզել են տարբեր գրանտային ծրագրերից օգտվող հասարակական կազմակերպություններ։
Սյունիքում քաղցկեղի ամենաքիչ դեպքերի գրանցման հանգամանքը հակասության մեջ է մտնում այն պնդումների հետ, թե հանքարդյունաբերությունն ինքնին քաղցկեղածին է, իսկ Հայաստանի հանքերը՝ հիվանդությունների պատճառ։ Հենց այս թեզն են մեր իսկ դեմ օգտագործում ադրբեջանցիները։ Թեզը, որն առնվազն քաղցկեղի վիճակագրությամբ հերքվում է կամ կասկածի տակ դրվում։

Մնում է լրջորեն մտածել, եթե չեն եղել այս թեզն ապացուցող իրական հետազոտություններ, վիճակագրություն, ինչի՞ հիման վրա է այն ձեւավորվել եւ տարբեր կազմակերպությունների կողմից հետեւողականորեն տարածվել, թե Հայաստանի հանքերը կիլոմետրերի շառավղով «մահ» են սփռում, թեզ, որից այդքան առատորեն օգտվում է Ադրբեջանը վերջին շրջանում։

Արեգ Մարգարյան