2023 թվականին սպասվում է վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների աճ
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, 2023 թվականին սպասվում է վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների աճ երրորդ մասով։ Դա կապված է արդյունահանվող վառելիքի բարձր գներով, արևային ֆոտոէլեկտրական և քամու էլեկտրակայանների ակտիվ ներդրմամբ։
Ենթադրվում է, որ այդ աճը կշարունակվի նաև հաջորդ 2024 թվականին, երբ վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր հզորությունն աշխարհում կաճի 4,5 հազար գիգավատով, ինչը հավասար է ամբողջությամբ Չինաստանի և ԱՄՆ-ի բոլոր էներգետիկ հզորություններին։ Գործակալության զեկույցում նշվում է, թե այդ գործընթացն այժմ տեղի է ունենում Եվրոպայում։ Դրան նաև նպաստում է Հնդկաստանում և ԱՄՆ-ում հաջորդ երկու տարիներին վերականգնվող էներգիայի զգալի աճը։
Չինաստանի բաժինը, ինչպես 2023, այնպես էլ 2024 թվականին կկազմի վերականգնվող էներգիայի արտադրության հզորություների համաշխարհային հավելաճի գրեթե 55 %-ը և առաջիկայում որևէ երկիր չի կարողանա գերազանցել Չինաստանին նրա հզորություններով։
2023 թվականին նաև ծրագրվում է ավելացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների ռեկորդային քնակություն, ավելին, քան Գերմանիայի և Իսպանիայի ընդհանուր հզորություններն են։ Գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլի կարծիքով՝ գլոբալ էներգետիկ ճգնաժամը ցույց տվեց, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները վճռորոշ նշանակություն ունեն էներգամատակարարումն ավելի մաքուր, անվտանգ և մատչելի դարձնելու համար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նարե Մանուկյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»