Շվեյցարական Dhp Technology ստարտափն առաջարկում է թեթև, ակորդեոնի պես ծալվող արևային վահանակներ
3dnews.ru-ն գրում է, որ շվեյցարական «Dhp Technology» երիտասարդ ընկերությունն առաջարկում է օգտագործել շարժական արևային վահանակները, որոնք կարող են տեղադրվել որպես բեռնատար մեքենաներ կայանավայրերի հովանոցներ, և արևից ստացված էլեկտրաէներգիան ուղղել էլեկտրական մեքենաների քարշային մարտկոցները լիցքավորելու համար։ Կլիմայական անախորժությունների դեպքում, ինչպիսին է կարկուտը, արևային մարտկոցները կարող են հավաքվել, ծալվել «ակորդեոն»-ի պես:
Ըստ Electrek-ի որպես փորձնական նախագիծ նման արևային մարտկոցները կտեղակայվեն Շվեյցարիայի երկու շրջանների մայրուղիների մոտ գտնվող 45 կայանատեղիների վրա: Նման ծալովի արևային տանիքն ունի իր անունը՝ HORIZON, այն շատ ավելի թեթև է համեմատած ապակի օգտագործող ավանդական արևային մարտկոցների հետ: Այս տեսակի պանելների բացման և ծալման համար օգտագործվում են պարաններ և գլանափաթեթներ, որոնք բարձրացվում են գետնից մինչև 6 մետր բարձրության վրա: Վերգետնյա հենարանների միջև հեռավորությունները կարող են բավական մեծ լինել, որը կխնայի կայանատեղիների տարածքը:
Հաղորդվում է, որ կառավարման էլեկտրոնիկան ինքն է վերահսկում եղանակը, և եթե ուժեղ քամիները, կարկուտը կամ ձյունը սպառնում են արևային մարտկոցներին, դրանք ժամանակավորապես փակվում են: Միևնույն ժամանակ, HORIZON տանիքի մաս կազմող արևային մարտկոցների արդյունավետությունը լիովին բավարար է ձմեռային սեզոնին պատշաճ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Էներգետիկ Aventron ընկերությունը, որը հանդիսանում է Dhp Technology-ի կոնսորցիումի մաս, պատրաստվում է նման ծալվող արևային վահանակներ տեղադրել Շվեյցարիայի երկու շրջանների 45 բեռնատարների կանգառներում։ Ստացված էլեկտրաէներգիան նախատեսվում է օգտագործել հիմնականում էլեկտրական մեքենաների լիցքավորման համար, թեև հարակից տնային տնտեսությունները ևս, ավելցուկի դեպքում, կարող են ինչ-որ բան ստանալ։ 45 կայանատեղիից պանելները միասին կկարողանան արտադրել մինչև 35 մեգավատ էլեկտրաէներգիա։ Վահանակների տեղադրումը կսկսվի հաջորդ տարի, իսկ բոլոր 45 օբյեկտները շահագործման կհանձնվեն 2027 թվականին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»