Enel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան
Rossaprimavera.ru-ն գրում է, որ 132,2 ՄՎտ հզորությամբ Fundacion արևային կայանը, որը կոլումբիական Enel Colombia-ն կառուցել է այդ հարավամերիկյան երկրում, իր առաջին էլեկտրաէներգիան է մատակարարել ցանցին փորձնական ժամանակահատվածում: Այդ մասին հայտնել են Կոլումբիայի իշխանությունները:
Ընկերությունը հայտնել է, որ վերականգնվող էներգիայի իր ստորաբաժանումը՝ Enel Green Power-ը, շահագործման է հանձնել 110 կՎ լարման ուժեղացուցիչ ենթակայանը սկսելով մասնակիորեն կառուցված արևային ֆերմայի փորձարկումները:
Enel Green Power-ի ներդրումը Fundacion նախագծում գնահատվում է մոտ 109 միլիոն ԱՄՆ դոլար: Արեգակնային ֆերման բաղկացած կլինի ավելի քան 244 800 վահանակներից, որոնք տեղադրվելու են 237 հեկտար տարածքով Կոլումբիայի Մագդալենա դեպարտամենտի Պիվիջայ վայրում:
Fundacion-ի շինարարությունը սկսվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Նախագիծն այժմ ավարտված է գրեթե 65 %-ով, տեղադրված է արևային մարտկոցների 30 %-ը, հայտնել է Enel Colombia-ն։
Fundacion-ը հայտնի է նրանով, որ այն 11 արևային նախագծերից մեկն է, որոնք ստացել են էներգիայի գնման երկարաժամկետ պայմանագիր 2021 թվականի հոկտեմբերին կայացած Կոլումբիայի վերականգնվող էներգիայի աճուրդում: Ըստ ընկերության արևային ֆերման էլեկտրաէներգիա կմատակարարի Կոլումբիայի էլեկտրացանցին 2023-2037 թվականներին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»