10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով
Էներգիայի արդյունահանվող աղբյուրներից շուտափույթ հրաժարման շանսերը չափազանց բարձր են։ Այդ մասին հայտարարել են գերմանացի գիտնականները՝ ուսումնասիրելով վերականգնվող էներգիայի կիլովատների և մարտկոցների գների դինամիկան։ Բեռլինի կլիմայական ինստիտուտի հետազոտողների խումբը հայտարարել է, թե վերջին 10 տարվա ընթացքում, արևային էներգիայի արտադրանքի գնի գրեթե 90 % նվազման մասով։
Աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Կրոյթցիգի խոսքով՝ որոշ հաշվարկներ նույնիսկ թուլ են տալիս ենթադրել, թե ողջ համաշխարհային էներգասպառումն արդեն 2050 թվականին կարող է ամբողջությամբ և նվազագույն ծախսերով փակվել արևային տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով։
Գիտնականները հաստատել են, որ վերջին տասնամյակում արևային էներգիայի արժեքը նվազել է 87 %-ով, իսկ մարտկոցների արժեքը՝ 85 %-ով։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նման նվազումն այսպիսի կարճ ժամանակում կարող է գլոբալ էներգետիկ անցումը դարձնել ավելի կենսունակ և էժան, քան ավելի վաղ ենթադրվում էր։ Առնվազն նման ապագան հնարավոր է, սակայն դրա համար, ըստ գերմանացի գիտնականների, անհրաժեշտ է որոշակի ջանքեր քաղաքական գործիչների և հանրությունների կողմից։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Գրետա Բայրամյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...