Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում
Քաղաքականություն

«Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն»

21-րդ դարում մարդկության լուռ հայացքների ներքո արցախահայերը լ քում են իրենց բնօրրանը: Օրերս արդեն գրեթե դատարկված Արցախ ժամանեց ՄԱԿ-ի առաքելությունը, միջազգային հանրությունը շարունակում է կոչեր հղել բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության մասով: Այս մեծագույն ողբերգության ֆոնին անպատիժ է մնում Ադրբեջանը: Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նախ հիշեցնում է՝ երբ այսօր մարդիկ իրենց կամքով լ քում են Արցախը, սա նույնպես բռնի տեղահանություն է:

«Մարդիկ իրենց կյանքի, իրավունքների, ազատության և ապահովության մասով որևէ երաշխիք չունեն, վստահ չեն, որ դրանք կպաշտպանվեն: Սա նույնպես բռնի տեղահանություն է: Այսինքն՝ չեն ստեղծում պայմաններ, որ մարդն իրեն ապահով զգա և վստահ լինի, որ կարող է հանգիստ ապրել Արցախում», - ասում է Դավթյանը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի՝ Արցախ ժամանելուն և միջազգային հանրության կոչերին, նա կարծիք է հայտնում, որ դա մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է:

«Հասկանալի են այսօրվա աշխարհաքաղաքական կարգավիճակը Հարավային Կովկասում, մասնավորաբար՝ Նիկոլի վարած քաղաքականությունը և դրանից բխող հայտարարություններն ու գործողությունները: Կարծում եմ, որ Հարավային Կովկասում նպատակ կա Արևմուտքի դերն ավել ի բարձրացնելու և ցույց տալու, թե իբր նրանք մարդու իրավունքների պաշտպանության դեսպաններ են : Այդ կտրվածքով հասարակությանը կերակրում են կեղծ քարոզչությամբ, թե մեր փրկությունը միայն Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի հետ է: Քաղաքական մեծ խաղ է ընթանում, որտեղ առաջին հերթին սեղանի վրա դրված է Հայաստանը, որից օգտվում են բոլորը»,- ընդգծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետք չէ այս համատեքստում միայն ՄԱԿ-ին կամ էլ ինչ-որ պետության մատնանշել. «Սա բխում է նրանից, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն , անընդհատ փորձում է հարմարվել տարածաշրջանային կենտրոններին, իսկ այդ հարմարվելու հետևանքով զիջումների է գնում՝ թե՛ տարածքային, թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական հարթակներում»,-նշում է փորձագետը: 

Ամիս ներ շա րու նակ քաղաքական դաշտում պետական մակարդակով ակտիվ հակաքարոզչություն է ընթանում Ռուսաստանի Դաշնության դեմ: Չնայած այն հանգամանքին, որ կան նաև փաստարկված դժգոհություններ, օրինակ՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության մասով, գերակշռող է այն տեսակետն ու մտավախությունը, որ Արևմուտքը մեր երկիրը Ռուսաստանի և Իրանի դեմ սկսվող գործողությունների դեպքում պլաց - դարմ է դարձնելու:

«Յուրաքանչյուր գիտակից և բանական մարդ տրամաբանելով կհասկանա, որ այսօրվա իրականությունը և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը չի կարող լինել սպոնտան: Կա մշակված ծրագիր, և այն ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության է, այլ Հայաստանի Հանրապետության հաշվին ռուսներին մեր տարածաշրջանից դուրս մղելու: Բնականաբար, հակառուսական բոլոր պրոցեսները սկսվել էին դեռևս 2021 թ.- ին՝ Նիկոլի վերընտրվելուց հետո, մինչ այդ կար թերևս մի փոքր զսպվածություն, բայց դրանից հետո, աստիճանաբար հարվածելով Ռուսաստանի վարկանիշին Հայաստանում թե՛ ապահովության, թե՛ պայմանագրերի կատարման հարցում, արդեն իսկ հասարակության մեջ ստեղծվել է Ռուսաստանի հանդեպ անվստահության վիճակ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ Նիկոլի այսօրվա կեղծ ելույթներին ու պատճառաբանություններին հավատում է մարդկանց ինչ-որ մի տոկոս, որն աստիճանաբար աճում է:

Կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դաշտը հիմա ոչ միացյալ է, գործում է քաղաքական տարբեր խմբերով, այդ պատճառով չեն կարողանում հաջողություն գրանցել կոնկրետ այդ պրոցեսը կանգնեցնելու և Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու հարցում»,-ասում է Դավթյանը:

Իսկ ինչպիսի՞ն են տրամադրություններն ադրբեջանական հասարակության շրջանում: Դավթյանը նշում է, որ իրենց մոտ հիմնականում ցեղասպանության սկսման արձանագրման գործողություններ են: ««Տեղաբնիկների տեղահանում, սպանված զինվոր ու երեխա», հայատյացության բացահայտ հայտարարություններ են հնչում ու քարոզչական դաշտ է գործում իրենց մոտ: Ուրախության արձագանքներ կան, եթե պարզ ասենք՝ գրում են «մինուս մեկ հայ» և այլն: Քարոզչությունը հիմնականում հայատյաց է և հայատյացության հիմքում ամենաառաջին ու կարևոր գրավականն է, որ հայերը պետք է տարածաշրջանում չլինեն: Նշում են, որ Արցախում երկու փոքր երեխա է սպանվել, և ուրախությանը համարժեք քարոզչական դաշտ է գործում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի հասարակությունը միանշանակ կողմ է, որ Նիկոլը մնա իշխանության, քանի որ նրա իշխանության օրոք զոհերի, կորուստների, գեր ի ն ե րի, բռնա գաղ թի ճա ն ա պար հ ը բռնած մեր հայրենակիցների թիվն օր օրի աճում է: Նրանց թիվը ոչ թե ավելանում է մեկով կամ երկուսով, այլ հազարներով ու տասնյակ հազարներով: Սա, իհարկե, աշխատում է հօգուտ Ադրբեջանի, և դժվար է ասել, թե Նիկոլի՝ իշխանությանը մնալու պարագայում որքան կշարունակի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես այդպիսին»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանության օրերին նաև ականատես եղանք մեր քաղաքացիների առևանգմանը Հակարիի կամրջից կամ, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, «ձերբակալմանը»: Նրանց թվում են զինվորականներ, քաղաքական գործիչներ, ավելի վաղ նաև քաղաքացիներ էին ձերբակալվել: Պատերազմից հետո Ադրբեջանում պահվող գերիներ ևս ունենք: Ի՞նչ պետք է անել, երբ Ադրբեջանի վրա ազդող որևէ գործիք կարծես թե չի աշխատում:

«Այս հարցում պետք է դիտարկենք ծածուկ նպատակները: Դրանցից ամենակարևորն այն է, որ Հայաստանի հասարակությանը համոզեն, որ որքան էլ դուք ձգտեք պետականություն պահել, Նիկոլը ո՛չ գերի է հետ բերում Հայաստան, ո՛չ պայքարում է, որ սահմաններն ամուր լինեն և գերիների թիվը պակասի, ո՛չ պայքարում է արցախահայերի ինքնորոշման և իրավունքների պաշտպանության համար: Այսինքն՝ ձեր պայքարը զուր է, ավել ի լավ չէ՞, որ չպայքարեք և գերի չընկնեք, քան պայքարելով հայտնվեք այնպիսի իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետությունը թքած կունենա ձեր վրա: Քարոզչական դաշտում նեղ թելի տարբերակով այդ քննարկումներն են առաջ տանում:

Բնականաբար, հիմա տեղեկատվական դաշտը շատ հասանելի է Հայաստանում, նման նյութերը հայերն էլ են կարդում, կան բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ սոցիալական ցանցերում, որոնց միջոցով նրանք սպասարկում են իրենց քարոզչությունը Հայաստանի հասարակության շրջանում: Հիմնական թիրախը սա է: Հայաստանի հասարակությանը՝ զինվորականներին, կամավորներին և մյուսներին, մղել, որ հանձնվեն և զենքերը վայր դնեն: Այն մասով, թե Ադրբեջանը գերիներին կվերադարձնի, թե ոչ, միջազգային իրավունքը կգործի, թե ոչ, կարծում եմ, որ այս փուլում ակնհայտ է, որ դա չի լինելու: Այստեղ մենք էլ պետք է թիրախավորենք այն, թե ինչ նպատակ են իրենք հետապնդում մարդկանց գերեվարելով, ցուցադրելով նրանց բերման ենթարկելու կադրերը և այլն: Ունենք պատերազմից հետո Ադրբեջանում պահվող գերիներ, որոնք պետք է վերադառնային երկու ամիս հետո, ինչպես Նիկոլն էր ասում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչը սակայն տեղի չունեցավ: Սա շատ լավ օգտագործվում է Ադրբեջանի կողմից, որ ձեր ղեկավարը ձեր ղեկավարը չէ, այլ մեր բարեկամն է, այսինքն՝ թշնամի պետության բարեկամն է»,-եզրափակում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ