Արևային էներգիան ապահովել է Գերմանիայի սպառման կեսից ավելին
Վերականգնվող էներգիայի աղբյուրներն այս տարի ապահովել են Գերմանիայի էլեկտրականության սպառման կեսից ավելին։ Բադեն Վյուրտենբերգ քաղաքում գտնվող արևային էներգիայի և ջրածնի հետազոտությունների կենտրոնի տվյալներով ՝ հունվարից մինչև սեպտեմբեր էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը էներգետիկայի մեջ աճել է մինչև 52 %, ինչը գրեթե 5 %-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Այս տարվա մարտից մինչև սեպտեմբեր էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը 50 %-ից ավելի է եղել յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, ընդ որում մայիսը և հուլիսը եղել են հատկապես առատ, համապատասխանաբար 57 և 59 %։
Էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը Գերմանիայի ողջ էներգասպառման ոլորտում, հնարավոր է եղել ավելացնել ընդհանուր սպառման արդյունքում, սակայն փորձագետները նշում են, թե նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրվել, բացարձակ ծավալով արևային էներգիայի արտադրությունն աճել է 4 %-ով՝ հասնելով 199 միլիարդ կիլովատ ժամի այս տարվա առաջին երեք եռամսյակներում։
Գերմանիան իր առջև հավակնոտ ծրագիր է դրել մինչև 2050 թվականն ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգիայից ստացվող էլեկտրականության, սակայն փորձագետները նշում են, որ նման տեմպերի արդյունքում այդ մակարդակին կարող են հասնել ատռնվազն 1 տասնամյակ ավելի շուտ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Սոնա Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը