Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում
Քաղաքականություն

Ի՞նչ կարող են տալ «կեսքայլերը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան տեղի չէր ունենա, եթե չլիներ դրա համար նպաստավոր միջազգային ֆոն։ Գաղտնիք չէ, որ միջազգային դերակատարներն էական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ինքը ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Զաքիր Հասանովն էլ նշում էր, թե միջազգային դերակատարները թույլ չեն տալիս իրենց ռազմական գործողություններ սկսել: Սակայն 2020 թվականից միջազգային մթնոլորտը և աշխարհաքաղաքական դասավորվածությունն էապես փոխվել են։

Ավելին, անցյալ տարվանից սկսած միջազգային հանրության ուշադրության կիզակետում է հայտնվել ուկրաինական հակամարտությունը։ Եվ տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախումը մի ուղղությամբ կենտրոնանալու պարագայում մյուս լոկալ հակամարտություններն ինչ-որ չափով ուշադրությունից դուրս են հայտնվում։ Պատահական չէ, որ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, իրավունքի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն իր ելույթներում նկատում է, որ Հայաստանը չպետք է դառնա ուկրաինական հակամարտության երկրորդային զոհը։ Այնուամենայնիվ, անցած տարվա դեկտեմբերից սկսած, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, մենք տեսանք, որ միջազգային հանրությունը կոչերից այն կողմ գործնական տեսանկյունից ոչինչ չձեռնարկեց Լաչինի միջանցքը բացելու և Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունն Ալիևն ընկալեց որպես թողտվություն։

9 ամսից ավելի արցախցիներին շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, որի արդյունքում իրականություն դարձավ Արցախի էթնիկ զտումը, և արցախահայությունը բռնեց բռնի տարհանման ճանապարհը։ Եթե այսպիսի իրադարձություններն արձագանք չեն ստանում, ապա կարելի է պատկերացնել, թե միջազգային հանրության իներտ վերաբերմունքի արդյունքում հանցագործ, ահաբեկչական երկիր Ադրբեջանն էլ ինչ քայլերի է ընդունակ՝ ընդհուպ մինչև ՀՀ տարածքների օկուպացիա։ Մյուս կողմից էլ՝ պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը միայնակ այդքան մեծ վճռականություն չէր ունենա ագրեսիայի դիմելու հարցում, եթե չլիներ Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Ավելին, հենց Անկարան է Բաքվին դրդում նման գործողությունների։

Այսինքն, միջազգային հանրությունը պետք է նաև դիտարկի Թուրքիայի գործոնը, որը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար։ Ընդ որում, Թուրքիան խնդրահարույց է հատկապես ԵՄ-ի համար, քանի որ կոնկրետ հավակնություններ է դրսևորում ԵՄ անդամ Կիպրոսի ու Հունաստանի նկատմամբ, եվրոպական երկրների թուրքական ու մահմեդական համայնքների միջոցով փորձում է ազդել այդ պետությունների ներքին խնդիրների ու արտաքին քաղաքականության վրա։ Հետաքրքրական է, որ Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերից անմիջապես հետո հունական լրատվամիջոցները նկատեցին, որ Թուրքիան արցախյան սցենարը կարող է խաղարկել նաև Կիպրոսում և էթնիկ զտում իրականացնել։ Ուստի, երևի թե պատահական չէ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից ու Արցախի հայաթափումից հետո Եվրոպայում սկսել են որոշ չափով ուշքի գալ։ Դե, գոնե արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ տարվող քաղաքականության մեջ որոշակի թիրախային արձանագրումներ են արվում։

Այս առումով կարևոր էր, որ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ-ին կոչ է անում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ հատկապես ադրբեջանական կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Արցախում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Ալիևը և Էրդողանը տարբեր պատրվակներով հրաժարվեցին Եվրոպական քաղաքական խորհրդի երրորդ գագաթաժողովի շրջանակներում մեկնել իսպանական Գրանադա քաղաք, որտեղ նախատեսվում էր հնգակողմ հանդիպում անցկացնել։ Սակայն Գրանադայի հանդիպումը տեղի ունեցավ առանց Ադրբեջանի՝ արդեն քառակողմ ֆորմատով, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը։

Քառակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն։ Իսկ Շառլ Միշելը բավական կոշտ արտահայտվեց Ադրբեջանի հասցեին՝ նշելով, թե Բրյուսելը «ցնցված» է Արցախում ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից: ԵՄ-ի այսպիսի դիրքորոշումը մեծ ոգևորություն, նույնիսկ էյֆորիա է առաջ բերել Հայաստանի արևմտամետ հատվածի մոտ, թե ուր որ է՝ Ադրբեջանը պատժամիջոցների տակ կհայտնվի։ Հանրության մյուս հատվածն էլ հակված է ընդհանրապես անտեսել Եվրոպայից հնչող հայտարարությունները՝ համարելով, թե ԵՄ երկրները այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ ելնելով էներգետիկ առումով այդ երկրի կարևորությունից։

Իրականում երկու ծայրահեղ մոտեցումներն էլ տեղին չեն, քանի որ մի կողմից՝ եվրոպական համայնքն իրականում ընդունակ է Ադրբեջանի ախորժակը զսպող գործողությունների, մյուս կողմից՝ ըստ էության, Եվրոպան այս հարցում ընդամենը կես քայլ է կատարել, առավել ևս, որ Ադրբեջանից արձագանքել են ԵԽ բանաձևին՝ նշելով, թե Բաքուն պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի նկատմամբ։ Իսկ հարցը, թե այդ «կիսաքայլը» կվերածվի՞ լիարժեք քայլի, կախված է նաև հայկական կողմի՝ եվրոպացի գործընկերների հետ աշխատանքից։ Այսինքն, նման որոշումները ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել չի կարելի: Պարզապես այդ ամենը պետք է օգտագործել ի շահ մեզ: Եթե անդառնալի կորուստներ ու ձախողումներ արձանագրելու հետ մեկտեղ ՀՀ գործող իշխանությունները նաև Հայաստանը կործանելու մտադրություն չունեն, ապա գոնե ջանքեր պիտի գործադրեն միջազգային գործընկերների հետ աշխատելու և Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Քանի դեռ իշխանության են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում