Ավստրիական բազմաթիվ ընտանիքների համար էներգոխնայողությունն անհրաժեշտություն է դարձել
Ավստրիական բազմաթիվ ընտանիքների համար էներգոխնայողությունն անհրաժեշտություն է դարձել։ Էներգետիկ ճգնաժամի պատճառով բազմաթիվ ավստրիացիներ ֆոտոէլեկտրական համակարգեր են տեղադրել, որոնք զգալիորեն նվազեցնում են ծախսերը, սակայն այդ թանկարժեք սարքավորումներն իրենց կարող են թույլ տալ ոչ բոլորը, հատկապես ցածր եկամուտներ ունեցող ընտանիքները։ Բարձր գները հանգեցրել են նրան, որ բազմաթիվ ընտանիքներ Ավստրիայում օգնության կարիք ունեն, ուստի և այժմ ավստրիական իշխանությունները նոր մեթոդ են մշակել , թե ինչպես օգնեն խոցելի խավերին՝ նրանց էլեկտրաէներգիա նվիրելով։
Հավելուրդային էներգիայի անվճար փոխանցման նախագիծն իրականացվում է Վիեննայում և Բուգենլան և Կարինթիա երկրամասերում։ Մասնավոր գեներացվող համակարգերից ստացվող էներգիան օգտագործվելու է չքավորներին և բարեգործական կազմակերպություններին ուղիղ օգնություն հատկացնելուն։ Արևային վահանակներից ստացվող էներգիան, որը փոխանցվում է ընդհանուր ցանց, հաշվարկվելու է և, այն ինչ չի օգտագործվում սեփականատերերի կողմից, փոխանցելու են չքավորներին։ Այս նախաձեռնությունը նաև որոշակիորեն իր հակառակորդներն ունի, որոնք նշում են, թե ավստրիական իշխանությունը պարտավոր է ըստ պայմանավորվածությունների գնել էլեկտրաէներգիան, այլ ոչ իրենց հաշվին լավություն անել այլոց, սակայն ավստրիական իշխանությունները խոստացել են որոշակի փոխհատուցում իրականացնել, որի պայմաններում կշահեն բոլորը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աննա Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը