Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»
Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՀին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում
Քաղաքականություն

Երեւանի եւ Բաքվի իշխանությունները համակարծիք են մի հարցում՝ նրանք դուրս են մղում ՌԴ-ն տարածաշրջանից․ Զատուլին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ներկա կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը երկու ձեռքով կողմ են, որ Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Հայաստանին, իհարկե, հարցն սպառված չէ, որովհետեւ Ադրբեջանի բոլոր հավակնությունները չէ, որ բավարարվել են, ամեն ինչ չի ավարտվել տարածաշրջանում։ Հայաստանի ներկա կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը երկու ձեռքով փաստորեն համակարծիք են մի հարցում՝ նրանք դուրս են մղում Ռուսաստանին տարածաշրջանից Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր իրադարձությունների, Ղարաբաղյան պատերազմի արդյունքում եւ այլն։ Փաշինյանը այս դեպքում վերափոխում է հայ ժողովրդի գիտակցությունը Արեւմուտքում դաշնակիցների որոնման եւ Ռուսաստանի հանդեպ ատելության ուղղությամբ»,- կարծում է Զատուլինը։

Խոսելով  Թբիլիսիում Ադրբեջանի վարչապետի հետ Փաշինյանի հանդիպման մասին՝ քաղաքական գործիչներն այն անվանել են «հանդիպումներից մեկը»։ «Հարցն այն է, թե արդյոք դա կավարտվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ձեւով։ Կան տարբեր կանխատեսումներ. որ այն կկնքեն մինչեւ տարեվերջ, որ այն չեն կնքի մինչեւ տարեվերջ։ Ես, օրինակ, ինչպես եւ մյուսները, ուշադրություն եմ դարձրել թուրքական աղբյուրների հայտարարությանը, որոնք ասում են, որ Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման իր պայմաններն է առաջադրում, որոնց մեջ են՝ Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ Հայաստանի տարածքով; հրաժարումը Արցախի ցանկացած աշխարհագրական անվանումից, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից եւ, ի վերջո, ես կարծում եմ, Փաշինյանը պատրաստ էր համաձայնել։ Ինչ վերաբերում է երրորդին, այ, ես կտեսնեմ, թե ինչպես նա կկարողանա հրաժարվել, եթե իսկապես սա է խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանի քաղաքական կարիերայի համար դա ավելի վատ կլինի, քան Ղարաբաղի հանձնումը, որովհետեւ նա դա արդեն բացատրել չի կարողանա։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, նա արդեն բոլորին եւ յուրաքանչյուրին բացատրում է Հայաստանում՝ Ղարաբաղը հանձնել են ռուսները, Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչում, մենք կապ չունենք։ Նա իր վրայից հանում է ցանկացած պատասխանատվություն։ Նա, ըստ էության, հրաժարվել է մոբիլիզացնել Հայաստանը պայքարի համար։ Նա ինքն է անցած տարի ասել, որ սա ներքին գործ է, Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Բայց, պարզվում է, ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։

Իսկ Ռուսաստանն ինչո՞ւմ է մեղավոր, նրանում, որ դանդաղ է հանգում այն բանին, ինչը պարզ էր ամենասկզբից։ Փաշինյանը, 2018թ. իշխանության գալով, եկավ այն բանի համար, որ հանձնի Ղարաբաղը եւ բաժանվի Ռուսաստանից։ Ռուսաստանում երկար ժամանակ տպավորություն էր ստեղծվում, որ նա Հայաստանի յուրատեսակ հայրենասեր է եւ փորձում է հասնել ինչ-որ նպատակների, պետք է հարգանքով վերաբերվել դաշնակցին եւ այլն։ Դաշնակցին պետք է հարգանքով վերաբերվել, բայց ամեն մեկը չէ, որ այսօր նստած է այդ դաշնակցի աթոռին ու իրականում ձեր դաշնակիցն է»,- նշել է Զատուլինը։

Նա ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, անարդարացի է բոլոր տեսակետներից։ «Մեր գիծը, որին մենք չգիտես ինչու սկսել ենք հետեւել որոշակի փուլում, «ախ, հենց Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, նա հո գլխավոր հայն է»։ Փաշինյանը հայ ժողովրդի Հռոմի պապն է։ Նա, ինչ է, իրավունք ունի խոսել ամբողջ հայ ժողովրդի անունի՞ց, մանավանդ Ղարաբաղի, որին Հայաստանը ոչ մի անգամ չճանաչեց որպես պաշտոնական կառույց։

Անգամ խորհրդային ժամանակներում էր հասկանալի, որ որպեսզի հայերը տանելի գոյություն ունենան Ադրբեջանական ԽՍՀ-ի ներսում, նրանք պետք է երաշխիքներ ունենան։ Երաշխիքը կարգավիճակն է։ Այն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ էր կոչվում։ Հիմա կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա, Փաշինյանը իսպառ վերացրել է այդ խնդիրը։ Եվ մենք նրա հետեւից համաձայնեցինք, այո, մենք նույնպես այս թեմայով արդեն այսօր չենք խոսում»։

Հարցին, թե ինչու Ռուսաստանը համաձայնեց դրան, Զատուլինը պատասխանել է. «Որովհետեւ  հայկական կողմը այդպես է կարծում, հայ ժողովրդի կողմից պաշտոնապես ընտրված վարչապետ Փաշինյանը դա հայտարարել է, մենք հո չենք կարող ավելի շատ հայ լինել, քան հայերը։ Նման մոտեցման արդյունքում մենք մեր աչքերի առաջ, մեր խաղաղապահ զորակազմի ներկայությամբ թույլ տվեցինք փաստորեն քշել հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղի իրենց պատմական հողերից։ Ահա թե ինչ տեղի ունեցավ։ Մենք այնտեղ ուղարկեցինք խաղաղապահներին, բայց նրանց ակտիվացնել հրաժարվեցինք։ Մենք երկար ամիսներ հանդուրժեցինք այն, որ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը զգաց, որ կարող է անել ինչ ուզենա եւ արեց այն, ինչ ուզեցավ։ Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում Կովկասում»։

Ռուս պատգամավորը չի բացառել, որ Բաքուն «ուժով կվերցնի» այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ «Դա լիովին հնարավոր է։ Մանավանդ հնարավոր է, երբ այսօր Փաշինյանը այդ կերպ փաստացի չեղարկում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա հայ ժողովրդին փակուղի է քշում։ Եվ դա անում է մի պատճառով, որովհետեւ, նախ՝ տանուլ է տվել, երկրորդ՝ ակնկալում է, որ արեւմտյան քեռին ավելի գեղեցիկ է, մեծ է, հարուստ, ռազմատենչ, նա կգնահատի իրեն եւ կպահի որպես Հայաստանի գաուլյայտեր»։

Մեկնաբանելով տեսակետն այն մասին, որ «թող հայերը հասկանան, թե ինչպիսին է Փաշինյանը, եւ ինչու նրանք նրան չգցեցին, եւ այդ ժամանակ դա կլինի նրանց պատասխանատվության գոտում», Զատուլինը նշել է, որ «դիրքորոշումը, նախ՝ տարօրինակ է»։ «Երկրորդ՝  նրանք նրան չեն գցել նաեւ այն պատճառով, որ չեն զգացել հասկանալի ազդանշան Մոսկվայից, որ Ռուսաստանը դրան կողմ հանդես կգա։ Յուրաքանչյուր դեպքում, երբ բանը հասել է դրան, այստեղից (չեմ ճշտի) ազդանշաններ են գնացել՝ ոչ մի դեպքում, դա հղի է ապակայունացմամբ; դա հղի է 2020թ. պայմանավորվածությունների խափանմամբ; Փաշինյանը դրանց տակ ստորագրել է, եթե հանկարծ ինչ-որ բան տեղի ունենա, ապա կարող է սրացում լինել; մենք կներքաշվենք երկրորդ ճակատի մեջ Կովկասում։ Մենք ինքներս մեզ վախեցրինք եւ հեռացանք իրավիճակի ճշմարտությունից։ Հեռանալով այն բանից, որպեսզի իրերն անվանենք իրենց անուններով, մենք ընկանք հերձվածողության մեջ։ Երբ, կներեք, պաշոնական անձը Ռուսաստանում ասում է՝ «գիտեք, հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղից, մենք դա առհասարակ չենք ողջունում, բայց չպետք է  մեղավորներ փնտրել», այդ ինչպե՞ս մեղավորներ չկան։

...ХХ դարասկզբին կային մեղավորներ, կոչվում է հայ ժողովրդի ցեղասպանություն, իսկ XXI-ի սկզբին մեղավորներ չկան։ Եվ ո՞վ է ասում սա։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը»։