Խելացի գաջեթներ, սարքավորումներ և սմարթֆոններ գնելու լավագույն ժամանակը հիմա է. Ucom-ում «Սև ուրբաթը» կգործի մինչև նոյեմբերի 29-ը
«Սև ուրբաթի» առաջարկի շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ներառյալ shop.ucom.am կայքում կգործեն տարվա ամենասպասված զեղչերը: Ուղիղ մեկ շաբաթ հաճախորդները Ucom-ի առցանց խանութից կարող են ձեռքբերել սմարթֆոններ, պլանշետներ, խելացի ժամացույցներ, հեռուստացույցներ ու ռոբոտ փոշեկուլներ շատ մեծ զեղչերով:
«Մենք հոգացել ենք, որպեսզի տոներին ընդառաջ մեր հաճախորդները կարողանան լավագույն գնով ձեռքբերել անհրաժեշտ ապրանքներ իրենց և իրենց սիրելիների համար։ Ucom-ից գնված նվերները սովորաբար ամենասպասվածն ու օգտակարն են, ուստի մենք ազդարարում ենք տարվա ամենամեծ զեղչերի ու լավագույն առաջարկների մեկնարկը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սև ուրբաթի» առաջարկները տարածվում են բազմաթիվ սարքավորումների վրա, որոնք ներկայացված են Ucom-ի առցանց խանութում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում կարելի է ձեռքբերել Xiaomi MI 4S 55 հեռուստացույցը 209,900-ի փոխարեն՝ 163,722 դրամով, Apple Watch S8 45mm սմարթ ժամացույցը 264,900-ի փոխարեն՝ 193,377 դրամով, Realme 8i 4/64GB սմարթֆոնը 85,900-ի փոխարեն՝ 49,900 դրամով:
Հավելենք, որ առաքումներն իրականացվում են Հայաստանի ողջ տարածքում անվճար:
Հիշեցնենք, որ Ucom-ի առցանց խանութում կարող եք գնումներ կատարել նաև ապառիկ տարբերակով:
Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում: Ucom-ի սրահներում ու առցանց խանութում ներկայացված են լավագույն խելացի տեխնոլոգիաներն ու լուծումները` գնման կանխիկ և ապառիկ տարբերակներով:
____________________________________________________________
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը