Եթե համակերպվում եք ոչինչ չանելու հետ, օրինաչափ և սովորական է դառնում պարտվողականությունն ու հողատվությունը. Կոստանյան
Սա թողնեմ էստեղ, մի օր պետք կգա.
Օրերս խորհրդարանում արված ուղերձիս երկու հասցեատերերն ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ են ու ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։
- Չնայած ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ փաստացի (դե ֆակտո) ՕԿՈՒՊԱՑՎԱԾ է, իրավաբանորեն (դե յուրե) այն շարունակում է պահպանել իր գոյությունը՝ 1991 թ․-ին կայացած ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ և ժողովրդի կամարտահայտության հիմքով։
- ՀՀ Պաշտոնատար անձինք պարտավոր են զերծ մնալ Արցախը որևէ կերպ Ադրբեջանի Հանրապետության կազմում ճանաչելուց, չվնասել հայ ժողովրդի կենսական շահերը, չնպաստել սահմանադրական կարգի տապալմանը։
- ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍՏԱԿ ՊԱՏԺԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ովքեր հայրենիքի որևէ մաս ԿԸՆԴՈՒՆԵՆ, ԿՃԱՆԱՉԵՆ որևէ այլ պետության կազմում։ Մենք չպետք է թույլ տանք այսօրվա պաշտոնյաների վարքագիծը, քայլերն ու հայտարարություններն օրինաչափ ու սովորական դառնան։ Սա կարևոր է առաջին հերթին ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ հանդեպ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ առումով և պատմության համար։
- Ի վերջո, եթե ընդունում եք, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի մաս, ապա ինքնին Հայաստանին դարձնում եք օկուպանտ երեք տասնյակ տարի` սրանով հայտ ներկայացնելով հայ ժողովրդին սերնդեսերունդ մտցնելու Ադրբեջանի հանդեպ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ՝ ՌԵՊԱՐԱՑԻԱՆԵՐԻ պարտավորության բեռի տակ. սրան պատրա՞ստ ես, ՀՀ քաղաքացի, պատրա՞ստ ես, որ քո երեխան կրի պատասխանատվություն քո հայրենիքի հանդեպ անտարբեր վերաբերմունքի պտուղների համար։
Եվ վերջում, սիրելի՛ քաղաքացիներ, եթե համակերպվում եք ոչինչ չանելու հետ, օրինաչափ և սովորական է դառնում պարտվողականությունն ու հողատվությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը