Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։
Եվգենիյ Մոտովիլովն ավարտել է Մարիյան պետական տեխնիկական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը՝ «Ֆինանսներ և բանկեր» մասնագիտությամբ, ունի MBA որակավորում: 2004թ․-ից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի տարբեր բանկերում, որտեղ ղեկավարել է կորպորատիվ ուղղվածությունը։ ՎՏԲ խմբին է միացել 2013թ․-ին: 2018թ․-ին նշանակվել է «Возрождение» բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնին, իսկ 2021թ․-ին ղեկավարել է «Запсибкомбанк»-ը։ 2023թ․-ի սեպտեմբերից նա նշանակվել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում երկրի՝ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններին և ձեռնարկություններին սպասարկելուն և աջակցելուն։ Մենք ունենք նաև ծրագրեր ավելացնելու գործառնական եկամուտը և ներգրավելու հաճախորդների նոր բազա: Այս առումով, Եվգենիյ Մոտովիլովի փորձը, ով երկար ժամանակ աշխատել է կորպորատիվ սեգմենտում, կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- նշանակումը մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Այսօր բանկը սպասարկում է Հայաստանում ավելի քան 11 հազար կորպորատիվ հաճախորդների։ Մենք միջին և փոքր բիզնեսի ընկերություններին առաջարկում ենք վարկավորման, միջոցների տեղաբաշխման, երաշխիքային պրոդուկտների և հաշիվների սպասարկման ամենապահանջված տեսակները: Միևնույն ժամանակ, մենք միշտ ձգտում ենք լինել շուկայում մրցունակ և առաջարկել համագործակցության շահավետ պայմաններ։ Մենք նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր մասնակցությունը բիզնեսի սպասարկման շուկայում և ներգրավել նոր գործընկերներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանի հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, այդ թվում՝ իրավաբանական անձանց սպասարկող մասնագիտացված մասնաճյուղ, ավելի քան 190 բանկոմատներ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը