Նորվեգիայում գտել են արևային էներգիան արդյունավետ պահելու միջոց
4pda.to-ն գրում է, որ Նորվեգական Photoncycle ստարտափը հայտնել է, որ իր նոր մշակումը թույլ է տալիս ամռանը և ձմռանը արևային էներգիան ավելի էժան պահել, քան ավանդական մարտկոցներով: Դա անելու համար նա առաջարկել է հիմնվել պինդ վիճակում ջրածնի օգտագործման վրա։
Արեգակնային էներգիայի հիմնական թերությունը նրա ընդհատվող բնույթն է, հետևաբար անհրաժեշտ է մշակել արդյունավետ պահեստավորման լուծումներ, երբ արևը չի շողում: Այդ խնդրի հաղթահարման լուծումները հիմնականում ներառում են էներգիայի մատակարարման հավասարեցում, որն է ցերեկային ժամերին էներգիա կուտակելը գիշերը կամ պիկ ժամերին հետագայում օգտագործելու համար: Photoncycle-ը ձեռնամուխ է եղել էներգիան կայուն պահելու բավականին խելահեղ նախագծի այնպիսի տեխնոլոգիայի շնորհիվ, որը կարող է կուտակել ամռանը ստացված ավելորդ էներգիան ձմռանը օգտագործելու համար:
Նարարարական լուծումը հիմնված է հատուկ պինդ ջրածին պարունակող պահեստարանի օգտագործման վրա: Դրա հզորությունը շատ ավելի բարձր է, քան լիթիումային մարտկոցինը, իսկ խտությունը մինչև քսան անգամ ավել է, քան հեղուկ ջրածնի պահեստարաններում։ Դա, հետևաբար, թույլ կտա էներգիայի ավելի արդյունավետ պահեստավորում, որը կտևի ավելի երկար և ավելի քիչ վտանգավոր, քան ջրածնային գազ օգտագործող լուծումներն են: Photoncycle-ի նպատակն է տեղադրել իր պահեստարանները բնակելի շենքերի մոտ: Դրանք թույլ կտան էներգիա կուտակել արևային մարտկոցներին ուղղակի միանալու միջոցով: Երբ էլեկտրաէներգիան վերածվում է ջրածնի, գործընթացը ներառում է ջերմության արտանետում, և դա կօգտագործվի նաև տների ջեռուցումն ապահովելու համար:
Ստարտափը նախատեսում է իր սարքը փորձարկել Դանիայում մինչև 2025 թվականը: Նշենք, որ այդ երկրում էլեկտրաէներգիայի գներն աշխարհում ամենաբարձրերից են։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»