ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։
«Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի կամ մասնակի գրավով՝ 12-ից 60 ամիս մարման ժամկետով: Հաճախորդը վարկավորման վերաբերյալ որոշում է ստանում 2 աշխատանքային օրվա ընթացքում:
«Փոքր բիզնեսը կարևոր ոլորտ է երկրի տնտեսության զարգացման համար: Այս հատվածն ամենաարագն է հարմարվում տնտեսական փոփոխություններին և չի խուսափում ներգրավել վարկային ֆինանսավորում, այդ թվում՝ ներդրումային նպատակներով։ Այսօր մենք սպասարկում ենք փոքր բիզնեսի սեգմենտում գործունեություն իրականացնող մոտ 11 հազար ընկերությունների։ Մեր նոր պրոդուկտը թույլ կտա վերջիններիս երկու օրում առանց լրացուցիչ փաստաթղթերի ստանալ վարկային միջոցներ, իսկ դրույքաչափը մրցունակ է շուկայում: Սա հարմար և ունիվերսալ լուծում է բիզնեսին աջակցելու և այն զարգացնելու համար»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։
Տվյալ պրոդուկտի շրջանակներում միջոցները հասանելի են 500 հազ․ ՀՀ դրամից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 10%-ից մինչև 17%՝ կախված վարկի ժամկետից, չափից և գրավի արժեքից։ Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12․7%-ից մինչև 21․92%:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»