Էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը Չինաստանում աճել է
Չինաստանի էներգետիակայի ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա 11 ամիսներին Պեկինը շահագործման է հանձնել 163,88 ԳՎտ արևային և 41,39 ԳՎտ քամու հզորություններ, միասին 205 ԳՎտից ավելի։ Ընդհանուր առմամբ այս տարվա նոյեմբերի դրությամբ Չինաստանում արևային էներգետիկայի տեղադրված հզորությունները կազմում են 57,62 ԳՎտ, իսկ քամու էներգետիկայինը՝ 412,83 ԳՎտ։
Էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը Չինաստանում աճել է 13,6 %-ով, և այս թվի մեջ մտնում է ոչ միայն վերականգնվող, այլ նաև արդյունահանվող վառելիքից ստացվող էներգետիկան։ Թվերը հաշվի առնելով՝ կարելի է հաշվարկել, որ ընդհանուր աճի մեջ ամենամեծ չափաբաժինն ունեն վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Տարեկան կտրվածքով արևային էներգետիկայի հզորությունների աճը կազմել է 49,9 %։
Չինական ընկերություների կանխատեսումներով՝ տարվա կտրվածքով, Չինաստանում շահագործման կհանձնվի 230 ԳՎտ ռեկորդային քամու և արևային հզորություններ, դա 2 անգամ գերազանցում է այն հզորությունները, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան տեղադրում են միասին, ինչը և վկայում է, որ Չինաստանը վաղուց արդեն առաջ է անցել իր հիմնական մրցակիցներից մի քանի անգամ և վերածվել արևային էներգետիկայի օգտագործման անխոս առաջատարի։ Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի ՝ «Սոլարոնը»։
Սեդա Գևորգյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»