ԱՄԷ-ում գործարկվել է մեկ տարածքում գտնվող աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Ixbt.com-ը գրում է, որ COP28 միջոցառման մեկնարկից քիչ առաջ Արաբական Միացյալ Էմիրությունները գործարկել է 2GW Al Dhafra Solar PV արևային էլեկտրակայանը, որը դարձել է աշխարհի ամենամեծ մեկ տարածքում տեղակայված արևային ֆերման:
Այն գտնվում է Աբու Դաբիից 35 կմ հեռավորության վրա և բաղկացած է գրեթե 4 միլիոն երկկողմանի արևային մարտկոցներից: Արդյունքում կայանն ունակ է արտադրել մինչև 2 ԳՎտ հզորություն։ Դրա շնորհիվ ԱՄԷ-ում արևային էներգիայի ընդհանուր հզորությունն այժմ ավելացել է և հասել մինչև 3,2 ԳՎտ-ի։ Ընդհանուր առմամբ, երկիրը ցանկանում է մինչև 2030 թվականն ավելացնել վերականգնվող էներգիայի իր բոլոր էլեկտրակայանների հզորությունը մինչև 14 ԳՎտ-ի:
Կայանը համատեղ ստեղծվել է Abu Dhabi Future Energy, Abu Dhabi National Energy, ֆրանսիական EDF Renewables և չինական JinkoPower ընկերությունների կողմից: Ընկերություններն ասում են, որ արտադրված էներգիան կբավականացնի 200 հազար տնային տնտեսությունների սնուցման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը