Արևային էներգետիկան 2023 թվականին ռեկորդային տեմպերով է աճել աշխարհում
Արևային էներգետիկան 2023 թվականին ռեկորդային տեմպերով է աճել աշխարհում: Blackridge վերլուծական գործակալության զեկույցի համաձայն, գեներացիայի արդյունավետության բարձրացման նորարարություններ են մշակվում։ Անցած Արևային էներգիան աճի տեմպերով (24 %) առաջատարն էր աշխարհում էլեկտրաէներգիայի այլ ոլորտների շարքում։ 2023-ի արդյունքներով էլ ավելի զգալի աճ է սպասվում գրեթե 30 տոկոս, մինչև 310 ԳՎտ։ Հատկապես ակտիվորեն նոր կայաններ են կառուցվել Չինաստանում (2,5 անգամ) և Գերմանիայում (2 անգամ)։
Չինաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Հնդկաստանը շարունակում են արևային էներգիայի խոշորագույն սպառողները մնալ: Արևային հզորություններն ակտիվորեն աճում են Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Վիետնամում և Ավստրալիայում։ Վերջին տարիներին զարգացող կարևոր մշակումներից ևս մեկը պանելներում պերովսկիտ հանքանյութի օգտագործումն է՝ ավանդական սիլիցիումի փոխարեն։ Պերովսկիտն ավելի բարձր արդյունավետություն է խոստանում, քանի որ դրանից պատրաստված վահանակներում հնարավոր է կարգավորել կլանված լույսի ալիքի երկարությունը:
Հնդկաստանում՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում անցկացված նոր վահանակների փորձարկումներն ավելի քան 26 % արդյունավետություն են ցույց տվել: Անցնող տարում 30 %-ով նվազել են նաև վահանակների և դրանց համար նախատեսված տարրերի գները՝ հիմնականում Չինաստանում արտադրության աճի պատճառով։ Միևնույն ժամանակ մյուս երկրները, մասնավորապես Հնդկաստանն ու ԱՄՆ-ն, պատրաստվում են մեծ ներդրումներ կատարել այդ տարրերի սեփական արտադրության մեջ, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Չինաստանից, որը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել այս արդյունաբերության մեջ (2023-ին՝ ավելի քան 100 միլիոն դոլար):
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սաթինե Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը