Ագրովոլտային էներգիան մեծ թափ է հավաքում ամբողջ աշխարհում
Topcor.ru-ն գրում է, որ Էներգիայի և գյուղատնտեսական արտադրության երկակի նպատակով վարելահողերի կամ խոտածածկ հողերի օգտագործումը կարող է աջակցել ավելի կայուն էներգիայի անցումային պրակտիկային ապահովելով, որ հողը ավելորդ տեղը չի օգտագործվի: Դա թույլ չի տալիս, որ բերրի հողերը հանվեն գրանցամատյաններից և ներառվեն բացառապես էներգիայի արտադրության գոտում։
Ագրովոլտային էներգիան հողի նկատմամբ խնայողության մոտեցում է, որտեղ այն օգտագործվում է ինչպես արևային էներգիայի արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական կամ անասնաբուծական արտադրության համար: Ավելի բարձրադիր վայրերում տեղադրված արևային մարտկոցները օգնում են պահպանել անասունների արածեցման համար նախատեսված տարածքները, իսկ ավելի շոգ երկրներում դրանք ստվեր են ապահովում պտղատու մշակաբույսերի աճեցման համար կամ, կրկին, փրկում են կենդանիներին շոգից:
Այժմ այդ պարզ գաղափարը մեծ թափ է հավաքում ամբողջ աշխարհում լուծում տալով մի դարաշրջանի հարցին, երբ այլընտրանքային էներգիայի արտադրությունը այնքան է աճել, որ դարձել է բնապահպանական սպառնալիք և խնդիր մարդկության սննդամթերքի արտադրության համար: Քամու և արևային էներգիայի համար հողերի գրավումը շարունակվում է արագացված տեմպերով, և միայն երկակի օգտագործման ագրովոլտային մոտեցումը կարող է գրեթե ամբողջությամբ վերացնել այդ խնդիրը: Արդյունքում, ավելի ու ավելի շատ ֆերմերներ են համաձայնում տեղադրել արևային մարտկոցներ չկորցնելով մշակաբույսերի համար նախատեսված ընդհանուր տարածքը, և միաժամանակ ստանալ օգտագործվող էներգիայի արժեքի իջեցում ու օգուտներ մինչև 30%-ի չափով:
Խոշոր էներգետիկ ընկերությունները ներդրումներ են կատարում ագրովոլտային նախագծերում, ընդ որում Lightsource BP-ն և Shell-ը զգալի հզորություններ են զարգացրել ԱՄՆ-ում:
Խնդիրն իսկապես լուրջ է։ ԱՄՆ-ի Solar Future ուսումնասիրությունը գնահատել է, որ արևային էներգիան կկարողանա սնուցել ցանցը 1 տերավատ հզորությամբ մինչև 2035 թվականը: Բայց դրա համար կպահանջվի կառուցել արևային ֆերմաներ, որոնք կզբաղեցնեն ավելի քան 5,7 միլիոն ակր հող, որը հավասար է ամբողջ երկրի տարածքի մոտավորապես 1,3%-ին: Առանց ագրոէլեկտրականության սկզբունքի կիրառման էներգիայի վերականգնվող աղբյուրների նման ընդլայնումը կդառնա աններելի շքեղություն և անպատասխանատվություն։
Սակայն ներկայումս այդ նպատակի համար ծրագրում են օգտագործել տարբեր ֆերմաներ և այգիներ և այլ օգտակար օբյեկտներ ավելացնելով ընդհանուր ծրագրի արժեքը, և մեծացնելով դրա ազդեցությունն ու օգուտը մարդկության համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»