«Արևային» կիլովատը կէժանանա 5-7 անգամ
Ixbt.com-ը գրում է, որ MISIS գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մասնագետները մշակել են պերովսկիտի հիման վրա պորտատիվ արևային մարտկոց: Ուրալում 19-րդ դարից արդյունահանվող այդ հանքանյութը իր լույսի կլանման հատկության շնորհիվ, մոտ ապագայում լրջորեն կմրցակցի սիլիցիումի հետ։ Պերովսկիտների օգտագործման հիմնական դժվարությունը դրանց անկայունությունն էր, սակայն խնդիրը լուծվել է, և MISIS-ի մասնագետները ներկայացրել են իրենց ստեղծածա 10×10 սմ չափսերի արևային մոդուլները: Օգտագործելով հեղուկ փուլային նստեցման մեթոդը լրացուցիչ լազերային մշակմամբ, պերովսկիտը տեղադրվում է ապակե հիմքի վրա, ապա ճկուն տեքստիլային հիմքի վրա տեղադրվելով ձևավորվում են մոդուլները:
Նոր նյութից պատրաստված ֆոտոգալվանային մոդուլները ունեն 25 տոկոս արդյունավետություն, որը համեմատելի է սիլիցիումի իր նմանների հետ արևոտ եղանակին: Երբ ամպամած է, այդ ցուցանիշը չի իջնում 15%-ից: Միևնույն ժամանակ, ավանդական արևային մարտկոցներում սիլիցիումի շերտի հաստությունը կազմում է մոտ 180 մկմ, մինչդեռ պերովսկիտային վահանակների աշխատանքի համար պահանջում են ընդամենը 1 մկմ-ոց ծածկույթ: Արդյունքում, պերովսկիտային արևային մարտկոցներով արտադրվող մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը 5-7 անգամ ավելի էժան է, քան սիլիցիումային վահանակներից օգտվելիս։
Թույլ լույսի պայմաններում նոր վահանակների արդյունավետությունը դրանք խոստումնալից են դարձնում հեռավոր վայրերում, անգամ Արկտիկայում ինքնավար կապի կենտրոնների և ճանապարհային ենթակառուցվածքների էլեկտրամատակարարման համակարգերում օգտագործման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը :
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը