Բուրկինա-ֆասոյում գործարկվել է արևային էլեկտրակայան
Afrinz.ru-ն գրում է, որ Բուրկինա Ֆասոյի Զանոյի նահանգում գործարկվել է նոր արևային ֆոտովոլտային կայան։ Այդ կառույցը կբարձրացնի երկրի էներգետիկ անկախությունը: Դա այդ նահանգում վերջերս բացված երրորդ ֆոտովոլտային կայանն է: Նոր կայանի հզորությունը 24 մեգավատ է։ Շինարարությունը տևել է 18 ամիս և ստեղծվել է National Electric Society-ի և ֆրանսիական Qair Group-ի համագործակցությամբ:
«Այս հիանալի համագործակցությունը, անկասկած, ունի մաքուր և էժան էլեկտրաէներգիա ապահովելու առավելություն համեմատած հանածո վառելիքի արտադրած էլեկտրաէներգիայի հետ», — ասել է երկրի պաշտպանության նախարար և ռազմական վետերան Կասումա Կուլիբալին նոր արևային էլեկտրակայանի բացման ժամանակ:
Կայանը զբաղեցնում է 54 հա տարածք։ Այն բաղկացած է 43960 միաբյուրեղ վահանակներից, երեք տրանսֆորմատորային ենթակայաններից և այլն։ Արտադրված էներգիան 19000 տնային տնտեսությունների կմիացնի ազգային ցանցին: Հանուն արևային էլեկտրակայանի կառուցման տեղի բնակչությունը զիջել են իրենց հողերի մի մասը։
Նախկինում Նիգերում, առանց ֆրանսիացիների մասնակցության, բացել էին ավելի մեծ ֆոտովոլտային կայան, որն իրենք էին կառուցում։ Դա կօգնի փոխհատուցել էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք առաջացել են, երբ հարևան Նիգերիան դադարեցրել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը ECOWAS-ի պատժամիջոցների շրջանակներում, որոնք սահմանվել էին նախկին նախագահ Մուհամեդ Բազումի ռազմական տապալման պատճառով, որից հետո ֆրանսիական ռազմական կոնտինգենտը ստիպված էր եղել լքել երկիրը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը