Արևային վահանակների արտադրության ոլորտում մրցակցությունը սրվում է
Արևային վահանակների արտադրության ոլորտում մրցակցությունը սրվում է, իսկ Եվրամիությունը չի կարողանում ազդել իրավիճակի վրա։ Բանն այն է, որ Եվրոպայում արտադրվող արևային վահանակներն ու մարտկոցները բավական թանկ են, իսկ Չինաստանը ողողել է եվրոպական շուկաներն իր համեմատաբար մատչելի ու շահավետ սարքավորումներով։
Իրավիճակը գրեթե նույնական էր նաև ԱՄՆ-ում, սակայն Սպիտակ տունն արագ կազմակերպվեց, բարձր մաքսատուրքեր մտցրեց չինական սարքավորումների վրա, որպեսզի խթանի արտադրությունն իր տարածքում։ Արդյունքում, ոչ միայն հաջողվեց զսպել չինական արևային սարքավորումների էքսպանսիան, այլև Նահանգներ հրավիրել վահանակների եվրոպական առաջատար արտադրողներին։
Շվեյցարական Meyer Burger Technology ընկերության բաժնետոմսերը նվազել են 47 տոկոսով, երբ ընկերությունը հայտարարել է, որ կարող է փակել Գերմանիայում գտնվող գործարանն ու տեղափոխել այն ԱՄՆ։ Ընկերությունը նշել է, թե վերջնական որոշում կկայացնի փետրվարի երկրորդ կեսին, իսկ Ֆրայբերգում գտնվող գործարանը կփակվի արդեն ապրիլին։ Այդուհանդերձ, նույնիսկ բաժնետոմսերի նվազումը ընկերությանը դժվար հետ պահի որոշումից։
Արևային սարքավորումներ եվրոպական արտադրողները լուրջ վնասներ են կրում, իսկ ԵՄ-ն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ մաքսատուրքերի հարցում։ Արդյունքում, ազատվելով ռուսական նավթի գերիշխանությունից՝ Եվրոպան ընկնում է չինական վահանակների տիրապետության տակ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աննա Մարգարյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»