Իտալիան ավելի քան երկու անգամ ավելացրել է Էներգիայի մաքուր աղբյուրների հզորությունները
Իտալիան ավելի քան երկու անգամ ավելացրել է Էներգիայի մաքուր աղբյուրների հզորությունները։ Իտալական էլեկտրահաղորդման ցանցերը կառավարող ընկերության տվյալներով՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է։
Բոլոր վերականգնվող աղբյուրները՝ ներառյալ հիդրոէլեկտրակայանները, ծածկում են Իտալիայի պահանջարկի 37 %-ը, 2023 թվականին։ 2022 թվականին այդ ցուցանիշը 31 % էր, ինչը վկայում է, որ էներգետիկ անցման նպատակները, որ Իտալիան իր առջև դրել է 2030 թվականին կարող են լիովին իրատեսական լինել։ Իտալիան ծրագրում է 2030 թվականին իր ամբողջ էլեկտրաէներգիայի 2/3-րդը ստանալ վերականգնվող աղբյուրներից։
Էներգետիկայի կլիմայի ծրագրի համաձայն՝ հատկապես հեռանկարային է համարվում արևային էլեկտրակայանները։ Գազային և ածխային էլեկտրակայանների հզորություններն անցած տարի նվազել են 17 և 42 %-ով համապատասխանաբար, փոխարենը մի քանի անգամ աճել է արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը ընդհանուր եվրոպական բումի պայմաններում։ Արդեն այս տարի Իտալիան մտադիր է թուլացնել բյուրոկրատական քաշքշուկները՝ հնարավորություն տալով գրեթե բոլոր շենքերի վրա տեղադրել արևային վահանակներ, միակ պայմանը, որպեսզի այդ վահանակները ինտեգրվեն ընդհանուր տեսքի մեջ և չափազանց ցայտուն և տգեղ չլինեն։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Աբրահամյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը