Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Զարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհին
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած «ռազբորկայից». պարզվել են վիրավորի և մասնակիցների ինքնությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վարդան Մկրտչյանի, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական ոստիկանության և համայնքային բաժինների ծառայողները՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ, և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են փետրվարի 2-ին Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի սրտաբանականի խաչմերուկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։

 Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել է միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս  «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

 Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։

Իսկ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Աշոտ Վանյանի կողմից հայտնաբերվել և քննիչին է ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել է Մ. Մուսայելյանի ձեռքից և ամեն պահի հնարավոր է՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։

Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել է Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Արա Աբրահամյանը և այն թողել է իր կողմից շահագործվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  փետրվարի 2-ին կրակոցներ էին հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Սերգեյ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թաթուլ Մանուկյանը։
 
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային կրակոցի հետքեր։

Ոստկիանները պարզել էիմ, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Նշված կենտրոնի մոտ պարեկները հայտնաբերել էին մեկ այլ ավտոմեքենա, որի վրա նույնպես կայի կրակոցի հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դեպքի վայրում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աշոտ Վանյանը հայտնաբերել էր ինքնաձիգ՝ 2 փամփշտատուփով։ Պարզվել էր, որ փամփշտատուփերում կա մոտ 33 փամփուշտ։ 

Քննիչի հանձնարարականով BMW-ն տեղափոխվել էր ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ