Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում
Հասարակություն

5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայնագրեր են կնքվել համաշխարհային գիգանտներից մեկի՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ ու նոր որակի ծառայություններ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, դեսպաններ, բանկային, տեխնոլոգիական, բիզնես ոլորտի ղեկավարներ:

«Ucom-ը համարձակ քայլ է նախաձեռնել բոլոր ուղղություններով՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են ընկերության հաջորդ փուլի զարգացմանը: Մեզ համար այս պահին կարևոր է ընդլայնել և արդիականացնել ցանցը՝ ներկայացնելով 5G-ին պատրաստ տեխնոլոգիաներ:  Այդ աշխատանքները մենք կմեկնարկենք մարզերից: Սա համահունչ է մեր ռազմավարությանը, որին հավատում է մեր թիմը, մեր բաժնետերերը, մեր գործընկերները»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Nokia-ն ընտրվել է Ucom-ի կողմից՝ արդիականացնելու և ընդլայնելու շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն կթարմացնի Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  կներդնի նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը կբարելավվի բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ տվյալների փոխանցման արագության և հզորության ավելացմամբ:

«Nokia-ն ուրախ է ամրապնդել իր գործընկերությունը Ucom-ի հետ այս նոր գործարքով: Մեր նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մենք կօգնենք Ucom-ին մատուցել հաճախորդների բացառիկ փորձ, որը կլինի հաստատուն, արագ արձագանքող և արդյունավետ: Սա նոր հնարավորություններ կընձեռի և՛ ձեռնարկություններին, և՛ անհատներին ձեր երկրում, միաժամանակ կամրապնդի Ucom-ի դիրքավորմանը՝ անխափան անցնելու 5G-ին»,- ասել է կապի ու հեռահաղորդակցության ոլորտում 159-ամյա առաջատար Nokia ընկերությունը` Եվրոպական երկրներում բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցի ելույթով Երևանում:«Ucom-ը մեծ թռիչքների է պատրաստվում, և ոգևորված ենք բոլորս: Նոր ռազմավարությամբ, վերջին տասնամյակի այս մասշտաբային ներդրմամբ Ucom-ը սկսում է մարզերից: Այն տեսլականը կիսում են բաժնետերերը մեծ հավատով, որ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ Ucom-ը բացառիկ նոր որակ ու մշակույթ կբերի ընկերությանն ու մեր բաժանորդներին»,-իր ելույթում ասել է  «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ, ինչպես նաև դուրս գալով ներկայիս իր IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն, թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար:

«Որպես մեդիա տեխնոլոգիաների և ծառայությունների առաջատար՝ MediaKind-ը խթանում է նոր ստանդարտներ ամբողջ աշխարհում: Ucom-ի պես դինամիկ զարգացող ընկերության հետ համագործակցությունը մեզ համար հիրավի մեծ պատիվ է: Այն մեզ հնարավորություն է տալիս Հայաստանի բաժանորդներին տրամադրել որակապես լավագույն մեդիա բովանդակությունը: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել հաջորդ սերնդի հեռուստատեսային ծառայություն»,-ասել է MediaKind ընկերության Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոն:

Ucom-ը ամենաարագ աճող հեռահաղորդակցության օպերտորն է Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

***
Nokia-ն կապի հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջատարներից է: Որպես B2B տեխնոլոգիական նորարարությունների առաջատար ՝ ցանցային առաջատար է, որտեղ զգում, մտածում և գործում են ՝ օգտագործելով Nokia-ի աշխատանքը բջջային, ֆիքսված և ամպային ցանցերում: Բացի այդ, ընկերությունը ստեղծում է մտավոր սեփականության և մրցանակակիր արժեքներ Nokia Bell Labs-ի կողմից իրականացվող երկարաժամկետ հետազոտությունների միջոցով: Ծառայություններ մատուցողները, ձեռնարկությունները և գործընկերները ամբողջ աշխարհում վստահում են Nokia-ին անվտանգ, հուսալի և կայուն ցանցեր ապահովելու գործում և համագործակցում են ընկերության հետ՝ թվային ծառայություններ և ծրագրեր ստեղծելու հարցում:

***

MediaKind-ը վիդեոտեխնոլոգիայի կիրառման առաջատարներ են, որոնք ծառայություններ են մատուցում աշխարհի ավելի քան 2000 կապի օպերատորների և հեռարձակող ընկերությունների: MediaKind-ի մրցանակակիր վիդեոտեխնոլոգիան սահմանում է ծառայության որակի նոր նշաձող, և նորարարության և գերազանցության ձգտումը արդեն երեք տասնամյակ է, ինչ մեդիայի և զվարճանքի ոլորտը բարձրացնում է նոր մակարդակի, իսկ առաջադեմ լուծումներն ապահովում են դիտման անզուգական փորձ ծառայություններում, ըստ պահանջի ծառայություններում և OTT-ում: Հանդիսանալով ուղիղ եթերում ժամանցային ծրագրերի կատալիզատոր և «Էմմի» մրցանակի արժանացած ընկերություն՝ MediKind-ը շարունակում ենք մնալ վստահելի գործընկեր՝ մեդիայի և զվարճանքի հեռարձակման ոլորտում: