Սպորտային երկու նոր հեռուստաալիք Ucom-ի uTV ալիքների ցանկում
Ucom-ը սպորտի սիրահարների համար uTV ալիքների ցանկում ավելացրել է ևս երկու հեռուստաալիք՝ Fast Sports 1 և Fast Sports 2, որոնք հասանելի կլինեն Premium Sport թեմատիկ փաթեթում:
Fast Sports հեռուստաալիքներով կարող եք դիտել միջազգային խոշորագույն սպորտային ՝ UEFA չեմպիոնների լիգայի, Անգլիայի Premier League-ի, La Liga-ի, Serie A-ի, Bundesliga-ի, NBA և NHL իրադարձությունները։
Ալիքները ցուցադրվում են HD որակով, ինչպես նաև ունեն Catch up-ի հնարավորություն:
Fast Sports 1 հեռուստաալիքը ցուցադրում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ պայմանագրային համագործակցությամբ ձեռք բերված սպորտային բազմամաս վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև սպորտային նորություններ և վերլուծություններ տարբեր ձևաչափերի հաղորդումների միջոցով։ Fast Sports 2-ը հեռարձակում է հայկական ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի մրցաշարեր, ինչպես նաև այդ մարզաձևերի վերլուծական ու ամփոփիչ հաղորդումներ: Այս ալիքով ցուցադրվում են միջազգային այն իրադարձությունները, որտեղ ներգրավված են հայազգի մարզիկներ: Բացի դրանից, հեռուստադիտողին են ներկայացվում սեփական արտադրության վավերագրական շարքեր մեր մարզիկների մասին:
«Ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին` մենք նախաձեռնեցինք այս փաթեթի գործարկումը` սպորտի սիրահարների համար: Առաջարկում ենք մեր մարզասեր բաժանորդներին ակտիվորեն օգտվել այս հրաշալի հնարավորությունից և վստահ ենք, որ այն կգոհացնի նրանց պահանջմունքները»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հեռուստաալիքները ներառված են Unity 16000 և Unity 20000 սակագնային պլաններում, իսկ Unity 9000, Unity 12000 և Unity 12500 սակագնային փաթեթների բաժանորդների համար դրանք հասանելի են ամսական 750 դրամ հատուկ գնով: Նշված սակագնային պլանների բաժանորդ չհանդիսացողների համար թեմատիկ փաթեթի արժեքը կկազմի ամսական 1500 դրամ:
Հեռուստաալիքները հասանելի են uTV հեռուստատեսային ցանցի 238 և 239 համարներում:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...