ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։
«Բիզնես գրականությունը գիտելիքի լավ աղբյուր է ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ փորձառու ղեկավարների համար: Այն հնարավորություն է ընձեռում զարգանալու, նոր լուծումներ փնտրելու և իրենց մասնագիտական ոլորտում իրավասությունների մակարդակը բարձրացնելու։ Գոռ Կարապետյանի գիրքը հետաքրքիր և օգտակար կլինի երիտասարդ սերնդի ընթերցողների համար սեփական բիզնես մոդելի կառուցման գործընթացում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Երկար տարիներ մենք աշխատում ենք ներկայացնել այնպիսի գրքեր, որոնք արդիական կլինեն ընթերցողների, այդ թվում՝ ձեռներեցների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակում մենք հրատարակել ենք բիզնես-գիրք, որտեղ հեղինակը համատեղում է ակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը արդյունավետ մեթոդների և համաշխարհային բիզնեսի գործնական օրինակների հետ»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Գիրքը շուտով հասանելի կլինի երկրի բոլոր գրախանութներում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...