Սերֆինգի տախտակ և արևային վահանակ տանիքին. Էլեկտրական միկրոմեքենայի բագգի տարբերակ է ցուցադրվել CES2024-ում
Ixbt.com-ը գրում է, որ հոլանդական Squad Mobility ստարտափի արևային մարտկոցով Solar City Car արտասովոր էլեկտրական մեքենան ցուցադրվել է CES2024 տեխնիկական նորարարությունների ցուցահանդեսում:
Այդ բագգին արդեն հայտնի քաղաքային միկրոմոբիլ Solar City Car-ի հատուկ տարբերակն է, որից այն տարբերվում է բաց դռների դիզայնով, մեքենայի հետևի մասում սերֆինգի տախտակների ամրացմամբ և հատուկ անվադողերով: Վերջինս, հավանաբար, պետք է ավելի լայն լինի զուտ քաղաքային Solar City-ի համեմատ։
Հոլանդական Squad Mobility ընկերությունը իր Solar City Car-ը համարում է կոմպակտ և մատչելի էլեկտրական մեքենա, որը կարող է լիցքավորվել ինչպես ցանցից, այնպես էլ տանիքում ներկառուցված արևային մարտկոցի միջոցով: Քանի որ Squad-ը ներկայացրել է արդեն հայտնի մոդելի այդ բագգիի տարբերակը Լաս Վեգասում տեղի ունեցող CES2024 ցուցահանդեսում, տեխնիկական բնութագրերում մի շարք տվյալներ նշված են հատուկ Տեխասի այս տարածքի համար:
Բագին սնուցվում է 1,6 կՎտժ հզորությամբ երկու կամ չորս փոխարինելի շարժական մարտկոցներով, որոնք ապահովում են 50 կամ 100 կմ հեռահարություն առանց արևային էներգիայի օգտագործման: Եթե գործի դրվի տանիքի վրա տեղադրված արևային մարտկոցը, ապա այն կարող է բավականաչափ էներգիա հավաքել Նիդեռլանդներում արևոտ օրերին 22 կմ ճանապարհ անցնելու և Լաս Վեգասում մինչև 31 կմ վազք կատարելու համար:
Հաշվի առնելով օրական վազքը քաղաքում ճանապարհորդելիս, շատ դեպքերում մեքենան կունենա բավականաչափ արևային էներգիա առանց ցանցից վերալիցքավորման անհրաժեշտության։
Կախված տարբերակից, մեքենան համալրված է հետևի երկու շարժիչով՝ յուրաքանչյուրը 2 կամ 3 կՎտ հզորությամբ, ինչը թույլ է տալիս զարգացնել 45 կմ/ժ կամ 70 կմ/ժ առավելագույն արագություն։ Solar City-ի նախնական տարբերակը արտադրողը ներկայացրել է որպես քաղաքային այնպիսի էլեկտրական մեքենա, որի 2 մ երկարությունը կհեշտացնի քաղաքային պայմաններում կայանելը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան