Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում
Հասարակություն

ԱրարատԲանկից մարզային գրադարաններ. գրքեր բոլորի համար

Գրքի տոնին ընդառաջ ԱրարատԲանկը գրքեր է նվիրում մարզային, ինչպես նաև «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։

Կարևորելով սոցիալական ծրագրերի ապակենտրոնացումը՝ ԱրարատԲանկը գրքարշավ է մեկնարկել մարզերում՝ փետրվարի 19-ին գրքեր նվիրելով Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու մարզային գրադարաններին, ինչպես նաև «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։

««Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնին նվիրել ենք ոչ միայն գրքեր, այլև համատեղ հանդես կգանք գրքախառը նախաձեռնությամբ՝ փետրվարի 19-ից մարտի 19-ը հայտարարելով ընթերցանության ամիս, որի ընթացքին կարելի է տեղեկանալ «Լոֆթ Մեղրի» ֆեյսբուքյան էջից։ Միացել ենք նաև ՀՀ գրողների միության և Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությանը՝ գրքեր նվիրելով Գավառի բժշկական կենտրոնի նորաստեղծ գրադարանին, որի պաշտոնական բացումը ևս փետրվարի 19-ին է նախատեսված»,- ասված է Բանկի հաղորդագրության մեջ։

Գրքերը բազմաժանր են՝ սկսած մանկական և համաշխարհային գրականությունից մինչև  ֆինանսական և մասնագիտական գրականություն, ինչպես օրինակ՝ «Ինչու և ինչպես․ Փողը», Իսահակ Նյուտոն «Խնձորի տրամաբանությունը», «Հանճարեղ մեխանիկը․ Հենրի Ֆորդ», Ջոն Քեհո «Մտքի ուժը», «Երազներն իրականանում են․ Իլոն Մասք», Կիմ Բաքշի «Արցախի հոգևոր գանձերը», Կարեն Օհանջ «Արամյանց», Ջոնաթան Քոնլին «Պարոն հինգ տոկոսը», Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը․ «Nike-ը ստեղծողի հուշագրությունը», Ջոշ Քաուֆման «Անհատական MBA․ հմտացիր բիզնեսի արվեստում», Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը», Յուրի Ջորկաեֆ «Snake։ ֆրանսիական ֆուտբոլի օձը», Էշլի Վենս «Իլոն Մասկ», Գոռ Կարապետյան «Հաջողության թաքնված կողմը» և այլն։

Գրքատոնի այս նախաձեռնությունն առաջինը չէ․ 2021թ․-ին ԱրարատԲանկն իր հաճախորդներին գրքեր է նվիրել․ գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում սպասարկվելուց անմիջապես հետո հաճախորդները ընտրում էին իրենց նախընտրած գիրքը և ժպիտով հեռանում, իսկ 2023թ․-ին Բանկի աջակցությամբ լույս է տեսել արգենտինահայ գրող Մագդա Թախթաճյանի «Ռոջավա» վեպը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Newmag Winter Fest-ի շրջանակում 2023թ․-ի փետրվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում։