Միսաք եւ Մելինե Մանուշյանները ամփոփվում են Պանթեոնում՝ որպես հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2023 թ. հունիսի 18-ի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ նույնպես Հայոց ցեղապանությունը վերապրած Մելինե Մանուշյանի աճյունները այսօր՝ փետրվարի 21-ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն: Միսաք և Մելինե Մանուշյաններն այսպիսով դարձան առաջին օտարազգի գործիչները, որոնք կամփոփվեն ֆրանսիացի մեծությունների կողքին՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության կարևոր խորհրդանիշներ:Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Միսաք Մանուշյանը (ընդհատակյա անունը` Միշել Ժորժ) ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ադըյաման քաղաքում: Օսմանյան պետության իրականացրած Հայոց ցեղասպանության տարիներին նրա ծնողները սպանվել են: Ավագ եղբոր՝ Կարապետի հետ միասին որբ մնացած Միսաք Մանուշյանը գաղթել է Սիրիա, հայտնվել Ջունիե քաղաքի Հայկակական Բարեգործական Ընդհանուր Միության որբանոցում: 1925 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Սիրիայում գտնվող հայ որբերին տարել են Ֆրանսիա, որտեղ էլ նա կերտել է իր հերոսական ուղին: 1934 թ. ներգրավվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում՝ զուգահեռաբար տպագրելով նաև հայալեզու «Զանգու» բանվորական շաբաթաթերթը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո, 1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներին բանտարկվել է, ապա ազատ արձակվել, ինչից հետո միացել է դիմադրության շարժմանը՝ գլխավորելով տարբեր ազգություններից բաղկացած երիտասարդ մարդկանցից կազմված մի ջոկատ, որն աչքի ընկել օկուպանտների դեմ պայքարում: Մանուշյանի և նրա մարտիկներին վարկաբեկելու նպատակով նացիստները նրան ներառել են «l’Affiche Rouge» («Կարմիր պաստառ») ագիտացիոն տխրահռչակ ցուցակի մեջ, որում նշված է եղել է որպես խմբի հայազգի առաջնորդ, այդպիսով փորձելով ցույց տալ, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները:
1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մանուշյանի խմբի անդամներին Էվրիում։ Նրա կինը՝ Մելինեն, կարողացել է փախչել ոստիկանությունից և մահվան է դատապարտվել հեռակա կարգով։
Մանուշյանի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 68 մարդ։
Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում:
Մահապատժի օրը Մանուշյանը կնոջն ուղղված նամակում գրել է. «Ի՞նչ կարող եմ գրել քեզ: Ներսումս ամեն ինչ խառնված է, բայց միաժամանակ՝ պարզորոշ: Որպես կամավոր զինվոր ես միացել էի Ազատության բանակին և հիմա մեռնում եմ հաղթանակի և վերջնանպատակի սահմանագծին: Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը»:




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը