Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը
Տեսանյութեր

Հայաստանի իշխանությունների քայլերը ունենալու են ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հետևանքներ․ Արշակ Կարապետյան

Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիմակայությունն այլևս մտնում է թեժ փուլ։ Օրեր առաջ Փաշինյանը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Ռուսաստանի պաշտոնական կառույցները, Արտգործնախարարությունը խստորեն արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, օրինակ, հայտարարել է, թե ՀԱՊԿ պայմանագիրը չի ենթադրում անդամակցության սառեցում։

Փաստացի, ըստ էության, Ռուսասատանը Հայաստանին պարզ և հստակ ասում է՝ կողմնորոշվիր։ Նման իրավիճակում իրավապայմանագրային երկու տարբերակ կա՝ կամ Հայաստանը պետք է հայտարարի, որ լքում է ՀԱՊԿ-ն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և անցնի կազմակերպությունից հեռանալու բոլոր ընթացակարգերը, կամ էլ Ռուսաստանը դնելու է վերջնականապես կողմնորոշվելու հարցը, եթե մնում է ՀԱՊԿ-ում, ապա պարտադրված է լինելու ստորագրել հնարավոր բոլոր պայմանագրերը, որոնք մինչ օրս Հայաստանը չէր վավերացրել։

ՀԱՊԿ մասով ամենակոշտ գնահատականները հնչել են Մինսկից։ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել՝  նշելով, որ դուրս գալը հեշտ է, սակայն հետ վերադառնալը չափազանց դժվար է լինելու։ Ըստ էության, ակնհայտ նախազգուշացում կարելի է համարել։ Բելոռուսի նախագահը պնդում է, թե Հայաստանը չպետք է նեղանա ՀԱՊԿ-ից՝ նշելով, որ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները իրենց համար հավասար եղբայրներ են։

Հավաքական անվտանգության պայմանագրի և Հայաստանի դիմակայությունն արդեն բավական ժամանակ է տևում, ընդ որում՝ Հայաստանի գործող իշխանությունները՝ մեջբերելով ՀԱՊԿ ինչ-ինչ պարտավորություններ, ամեն ջանք գործադրում են թե՛ այդ կառույցի հետ հարաբերությունները խզելու և թե՛ պաշտոնական Մոսկվայի հետ խնդիրներ հարուցելու համար, ինչն, իհարկե, լրջագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Թե՛ ռուսաստանյան, թե՛ հայաստանյան փորձագիտական շրջանակները բազմիցս զգուշացրելեն այդ հետևանքների մասին։

Օրեր առաջ տեղի ունեցած կլոր սեղանին էլ ռուս քաղաքագետները նշել են, որ Հայաստանից 102-րդ ռազմակայանը հանելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Ադրբեջանը չի հապաղի հարձակվել և, ի վերջո, Հայաստանը կվերածվի Արևմտյան Ադրբեջանի, ինչպես սպառնում է պաշտոնական Բաքուն։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս է արձանագրել, որ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և այլ ինտեգրացիոն կառույցների մասով Հայաստանի գործող իշխանություները չափազանց վտանգավոր խաղ են խաղում, որը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության՝ Հայաստանի իշախանությունների քայլերը ունենալու են ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ տնտեսական հետևանքներ։

Ըստ Կարապետայանի, գործող իշխանությունները իրենց դիլետանտության պատճառով չեն հասկանում, որ արտաքին քաղաքական վեկտորի մեկ բաղադրիչը փոխելը բավարար չէ, փոխելու դեպքում հարկավոր է կշռադատված փոխել բոլոր բաղադրիչները, իսկ միայն մեկ բաղադրիչը փոխելը կարող է կործանարար լինել մեր երկրի համար, որպես հետևանք՝ տնտեսական աղետի Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հայաստանը բոլոր թելերով կապված է Ռուսաստանի հետ։