Եվրոպայում ստեղծվել է «աշխարհի ամենաարդյունավետ» արևային մարտկոցը
4pda.to-ն գրում է, որ Oxford PV-ն (օքսֆորդի համալսարանի ընկերություն) հայտարարել է ռեկորդային էներգաարդյունավետությամբ արևային մարտկոցի ստեղծման մասին: Հետազոտողները խոսել են դրա զարգացման առանձնահատկությունների մասին և բացահայտել շուկայում այդ նորարարության ներդրման ծրագրերը։
Գերմանական Ֆրաունհոֆեր արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի հետ համատեղ գիտնականները ստեղծել են «տանդեմ» արևային բջիջներ հիմնված պերովսկիտի և սիլիցիումի վրա: Ընկերությունը պնդում է, որ փորձարկման ընթացքում 1,68 մ² պանելները հասել են 28,6 % արդյունավետության արևի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպելու գործում (421 վտ հզորություն): Համեմատության համար նշենք, որ ժամանակակից կոմերցիոն լուծումների համար այս ցուցանիշը տատանվում է 16-ից 24 %-ի սահմաններում:
Տեսականորեն, ըստ մշակողների, նոր տեսակի վահանակների արդյունավետությունը կարելի է հասցնել 43 %-ի։ Ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարում զարգացումը հասցնել 30 %-ի մակարդակի: Նոր արտադրանքի զանգվածային արտադրության համար արդեն նախատեսվում է գործարան կառուցել, սակայն շուկա մուտք գործելու ժամկետներն ու պատրաստի արտադրանքի գինը դեռևս չեն նշվել։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»