ԱՄՆ-ում բոլոր տների տերերին կպարտադրեն արևային էներգիա արտադրել
Միացյալ Նահանգների իշխանությունները նոր հավակնոտ ծրագիր են իրականացնում արևային էներգիայի ոլորտում, որոշել են մինչև 2030 թվականը բոլոր տների և բնակելի շենքերի տանիքների 15-20 %-ի տանիքներին արևային վահանակներ և սարքավորումներ տեղադրել, ընդ որում դա իրականացնելու համար ԱՄՆ իշխանությունները հավելյալ ծախսեր բնակչության վրա չեն թողնում նաև իրենք էլ չեն ընկնում մեծ ծախսերի տակ։
Բանն այն է, որ ԱՄՆ-ում ահռելի քանակությամբ շինարարություն է իրականացվում ամեն տարի, իսկ հին բնակելի ֆոնդը փոփոխման է ենթարկվում։ Շատերը նաև վերանորոգում են իրենց առանձնատները, կամ նորերն են կառուցում, ուստի դաշնային մակարդակով որոշում է կայացվել բոլոր նոր կառուցվող շինությունների կառուցապատողներին և տանտերերին պարտադրել անպայման արևային վահանակներ տեղադրել տանիքին և դա միացնել ընդհանուր համակարգին։
Նաև Միացյալ Նահանգների իշխանությունը մտադիր է առաջիկայում նոր օրինագիծ ներկայացնել, որով արդեն իսկ կառուցված տների սեփականատերերին առաջարկում է որոշակի գումարային փոխհատուցման, կամ հարկային արտոնությունների դիմաց անպայման արևային սարքավորումներ տեղադրել։ Նպատակը մեկն է, մինչև առնվազն 2050 թվականը ԱՄՆ-ն տնային տնտեսությունների 99 % և ավելին ապահովել արևային էներգիայով և ինքնաբավությամբ։
ԱՄՆ-ն, որ աշխարհում ամենաշատ էներգիա արտադրող և միաժամանակ ծախսող պետությունն է, որևէ խնդիր չունի էներգետիկ առումով, այդ երկիրը մեծ քանակությամբ գազ և նավթ է արդյունահանում, ունի բազմաթիվ ատոմակայաններ, միաժամանակ հասկանում է վերականգնվող էներգիայի աղբյուրների իրական նշանակությունը և կարևորությունը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Ինգա Սաֆարյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...