ԶՊՄԿ-ում մեծարվեցին ընկերության կանայք
Մարտի 8-ից ըստ ամենայնի մեկնարկել է կանանց միամսյակը (մինչև ապրիլի 7-ը) և դրա շրջանակում կլինեն իգական սեռին մեծարելուն միտված միջոցառումներ: Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում մարտի 11-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 35 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող կանայք էին, որոնց նվիրումի և ջանասիրության շնորհիվ ընկերությունը շարունակել է անխափան երթը: Ընթերցվեց 45 կանանց անուն, որոնցից յուրաքանչյուրին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեցին:
Շնորհավորանքի խոսքում Ռ.Խուդոլին ընդգծեց, որ հաճելի մի զգացողությամբ է հանձնում պարգևները կանանց, որոնց մի մասը ծանր ու բարդ աշխատանք է կատարում, տղամարդուն բնորոշ գործառույթներ իրականացնում:
Պարգևատրվող կանանց բարեմաղթանքներ հղեց ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովան:
Պարային կատարումով ելույթ ունեցավ մշակույթի պալատի պարուսույց Մելանյա Մարտիրոսյանի սան, եվրոպական տարբեր բեմերում հանդես եկած պարուհի Սառա Ստեփանյանը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի պալատի վարիչ, քանոնահար Նառա Մկրտչյանը, դաշնակահար Գոհար Հովհաննիսյանը, ֆլեյտահար Լիլիթ Գրիգորյանը:
Այնուհետև անկեղծ զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:
Վահրամ Օրբելյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն